Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

 

Մարդու  իրավունքների պաշտպանի գրասենյակը  երեք տարի առաջ հուշագիր է կնքել «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության հետ, որը հարուցել էր հասարակության դժգոհությունն ու զարմանքը:

Հիշեցնենք՝ վերոնշյալ հասարակական կազմակերպությունը զբաղվում է համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ:

«Իրավունքը» Կարեն Անդրեասյանից պարզեց՝   այդ հուշագրով  չի  ոտնահարվում  մեծամասնության իրավունքը: ՄԻՊ-ը հիշեցրեց՝  հուշագիրն իրենց գրասենյակը կնքել է երեք տարի առաջ եւ ոչ միայն «Փինք Արմենիայի», այլեւ  մոտ 110  ՀԿ-ների հետ:  «Մենք հուշագիրը ստորագրելիս չենք առաջնորդվել խտրականությամբ, քանի որ այն հակաիրավական է ՀՀ-ում»,- պատասխանեց ՄԻՊ-ը:

Պրն Անդրեասյանի խոսքով՝ խնդիրը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ոչ թե ինչ-որ խմբի լոբբինգին կամ  որեւէ անընդունելի հակաիրավական, հակաբարոյական երեւույթների տարածմանը, քանի որ այս առումով որեւէ  մեկի հետ ՄԻՊ-ը  ոչ մի պայմանավորվածություն չունի: «Բոլոր այդ կազմակերպությունների հետ մենք մի նպատակ ունենք՝ պաշտպանել մարդու այն իրավունքները, որոնք գրված են ՀՀ սահմանադրությամբ: Եվ եթե դուք դեմ եք, որ որեւէ մեկի իրավունքը պաշտպանենք, ապա պետք է փոխեք այդ սահմանադրությունը»,-եզրափակեց Կարեն Անդրեասյանը:

Թե ինչու հատկապես գոմիկների շահերի պաշտպանության հետ է հուշագրեր ստորագրում ՄԻՊ-ը եւ անտեսում բոլոր մնացածի շահերը, կարելի է ենթադրել, սակայն մի օր հավանաբար կիմանանք անձամբ ՄԻՊ-ից:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ