Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԵՌՅԱԿՆ» ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈԻ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԱՐԳԱԽՈՍՈ՞Վ

Արխիվ 12-16

«ԵՌՅԱԿՆ» ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈԻ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԱՐԳԱԽՈՍՈ՞Վ


Հոկտեմբերի տասին  Հայաստանը ստորագրելու է  ԵՏՄ-ի անդամակցության պայմանագիրը: «Իրավունքը» «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից  պարզեց՝ հանրահավաքի  կազմակերպիչ ուժերը  քննարկելու են ԵՏՄ-ի անդամակցության  հարցը: Թեւան Պողոսյանի խոսքով՝ «Քառյակում» ի սկզբանե արտաքին քաղաքական խնդիրներ չեն քննարկվել:

Պատգամավորը, սակայն, չբացառեց, որ  Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության հարցը  կքննարկվի  հանրահավաքում: «Հիշո՞ւմ եք, Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում հանդես էր գալիս «Հնարավոր է» կարգախոսով:  Այնպես որ ամեն ինչ հնարավոր է: Թե որ թեման կլինի օրակարգում, պարզ կլինի  ամսի տասին»,- մանրամասնեց պատգամավորը:

Թ. Պողոսյանը պարզեցինք՝ համաձա՞յն է, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, թե հանրահավաք անցկացնելու  համար հոկտեմբերի տասն անհաջող օր է, քանի որ միջազգային որոշ լրատվամիջոցներ օգտագործելով տեխնիկական հնարավորությունները,  կփորձեն կապել այս հանրահավաքը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դեմ, որը լուրջ հարված կհասցնի մեր պետությանը: Ըստ «Ժառանգության» պատգամավորի՝  օգտագործողն օգտագործելու է, չօգտագործողը չի օգտագործելու:  «Օրն անհաջող  չեմ համարում, հերթական ուրբաթն օրն է: «Եթե փորձեք այդ օրվա հետ կապված ինչ-որ բան գտնել, ապա կպարզվի, որ 1900 չգիտեմ որ թվին այդ օրը մեկն է ծնվել կամ այլ բան է եղել»,- եզրափակեց քաղաքական գործիչը:

Հ.Գ.Զարմանալին այն է, որ «Եռյակը» հանրահավաքների  շարք է սկսել, սակայն անգամ վերջնական ձեւավորված օրակարգ չունի եւ, հավանաբար, առաջնորդվելու են Րաֆֆի Հովհաննիսյանի «հնարավոր է» կարգախոսով: Իսկ թե ինչ է հնարավոր, դեռեւս պարզ չէ:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ