Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ. ԴԵՐԱՍԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ. ԴԵՐԱՍԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ


«Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երկու օր առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմադրած «Լիր արքա» ներկայացման ժամանակ պոկվել է պարանը, որի հետեւանքով դերասաններից մեկը երկու հարկ բարձրությունից ցած է ընկել` կոտրել ուսը եւ վնասել կոնքը: Դերասանն այս պահին գտնվում է հիվանդանոցում: Սկսվել է հետաքննություն: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով այսօր թատրոն են այցելել իրավապահները:
Մեր տեղեկությունների համաձայն՝ թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը քիչ գումար ծախսելու համար տեխնիկական մասը լավ չի ապահովել, որի հետեւանքով պարանը պոկվել է եւ դերասանը հայտնվել ծանր վիճակում:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պարզաբանումը «Իրավունքի» կներկայացնի առաջիկայում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ