Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Գալուստ Սահակյան. Մարդկանց ազատում ես հարկերից, իսկ նրանք բողոքի ցույցեր են անցկացնում

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյան. Մարդկանց ազատում ես հարկերից, իսկ նրանք բողոքի ցույցեր են անցկացնում

Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին կապված «Շրջանառության հարկի մասին » օրենքի հետ, ասաց.

«Խոսք չկա տուգանքների, հարկադրանքի կամ էլ որեւէ այլ խնդիրների մասին: Ֆինանսների նախարարը պատգամավորներին նույնիսկ առաջարկել է իրենց ներկայացուցիչներն ունենալ նախարարությունում: Ես հավատում եմ, որ առեւտրի կենտրոններում նման խնդիրներ չեն ծագի, քանի որ կառավարությունն ազատել է նրանց հարկերից: Շատ տարօրինակ է. մարդկանց ազատում ես հարկերից, իսկ նրանք բողոքի ցույցեր են անցկացնում՝ ասելով, թե ո՛չ, թող հարկեր լինեն:  Դա նշանակում է, որ կա ստվերային տնտեսություն: Այդ պատճառով էլ ամեն ինչ պետք է փաստաթղթերով լինի, սակայն  դա չի իրականացվելու այն ուղիներով, որոնք ներկայացվում են բնակչությանը»:

Մեկ այլ հարցի` ինչպե՞ս է գնահատում ոչ իշխանական եռյակի հանրահավաքները, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես մասնակից չեմ եղել: Մի բանը, եթե գաղափարախոսություն չունի, սկզբունքներ չի ձևավորել եւ ամեն մեկը բառախաղերով իր կողմն է ձգում, նման պարագայում ինչ-որ մարդիկ կհավաքվեն, բայց արդյունքի դժվար է սպասել»:

Ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, թե փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցույցի են ուղարկում խոշոր ձեռնարկատերերը, խոսնակը նշել է, որ կա մի քանի սցենար` միաժամանակ հավելելով.  «Չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ստիպի լքել երկիրը»:

{youtube}2mgGqovxX04{/youtube}

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ