Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ. «ԵՐԵՎԻ ՍԽԱԼՄԱՄԲ ԵՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ Օ

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ.

«ԵՐԵՎԻ ՍԽԱԼՄԱՄԲ ԵՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՕՐԵՆՔԻՆ»

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց, որ իշխանության  օրակարգում չկա այնպիսի հարց, որը համարժեք  է  պետության մեջ կատարվող գործընթացներին: «Իշխանությունը չի հասկանում` ինչ է կատարվում ժողովրդի ներսում, սա ամենաանապահով վիճակն է ՀՀ անկախության 24 տարիների ընթացքում»,-ասաց  քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է  «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին հունիսին 20-ին ոչ իշխանական պատգամավորները կողմ ու ձեռնպահ  քվեարկելուն, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքով՝ հնարավոր է՝ կողմ քվեարկած լինեն, հետո տեսնեն, որ սխալ է եղել, դա դոգմա չէ:

Այս քառօրյայում քննարկման դրվեց նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեությունը: Ռուբեն Հակոբյանի տեղեկացմամբ  գիտության եւ կրթության հանձնաժողովում բարձրացնելու է Հանրային  հեռուստաընկերության կեցվածքի հարցը, քանի որ  Հ1-ը սպասարկում է ոչ թե  հանրությանը, այլ իշխանությանը:

Հ.Գ. Ռուբեն Հակոբյանի  հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները այսքան տարի  չեն տարբերում «կողմ», «ձեռնպահ» ու «դեմ» կոճակները: Պրն Հակոբյան, միգուցե  ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների համար այդ առթիվ հատուկ թրեյնինգնե՞ր անցկացվեն, ինչպես ասենք դուք առաջարկում եք Հ1-ի հաղորդավարների մրցույթ անցկացնել:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ