Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՕԵԿ-Ը ՈՐՈՇԵԼ Է ԵՌՅԱԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ «ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ, ԱՏԱՄՆ ԸՆԴ ԱՏԱՄԱՆ»ԱՍԱՑՎԱԾՔՈՎ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ը ՈՐՈՇԵԼ Է ԵՌՅԱԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ «ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ, ԱՏԱՄՆ ԸՆԴ ԱՏԱՄԱՆ»ԱՍԱՑՎԱԾՔՈՎ

 

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ի պատասխան «Եռյակի» հոկտեմբերի տասին կայանալիք հանրահավաքին մասնակցելուն,  ասաց, որ իրենց հանրահավաքին մասնակցելու հրավեր չեն ստացել:

Պատգամավորը դրական է վերաբերում կայանալիք հանրահավաքին, որտեղ կարեւոր հարցեր են քննարկվելու:

Թեեւ  ՕԵԿ-ը հանրահավաքին մասնակցելու հրավեր չի ստացել, սակայն Հովհ. Մարգարյանը հավաստիացրեց, որ ՕԵԿ-ականներն ազատ են մասնակցելու հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Քաղաքական գործիչն էլ հանրահավաքին կմասնակցի, եթե մայրաքաղաքում լինի:

Հ.Գ. ՕԵԿ-ին հիշեցնենք՝ հանրահավաքին մասնակցելու հատուկ հրավեր երբեւէ որեւ քաղաքական ուժի չի ուղարկվում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է ցանկացած հանրահավաքին մասնակցել: Այլ հարց է, որ  էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված ՕԵԿ-ի օգոստոսյան  հանրահավաքին ոչ մի քաղաքական ուժ չի մասնակցել, որի մասին  վերջերս  հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Այստեղից կարելի է հետեւություն անել՝  ՕԵԿ-ը որոշել է առաջնորդվել  «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» ժողովրդական հայտնի ասացվածքով:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ