Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՈՒՍԻ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԱՉՔԱԹՈ±Ղ ԵՆ ԱՐԵԼ ՀՀ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԱՐՑԸ

Արխիվ 12-16

ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՈՒՍԻ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԱՉՔԱԹՈ՞Ղ ԵՆ ԱՐԵԼ ՀՀ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԱՐՑԸ

Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագիծը երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ: Նշենք, որ սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ տարածքում: Սակայն, ի զարմանս մեզ, ՀՀ ԵՏՄ անդամակցման վերաբերյալ ԱԺ խորհրդարանական ուժերից առ այսօր միայն երկուսն են դիրքորոշում հայտնել. ՀՀԿ-ն կողմ է, «Ժառանգությունը»` դեմ: Իսկ մնացածը լռում են կամ շրջանցում հարցը: Ի վերջո, որ ուժերն են կողմ, որոնք` դեմ, «Իրավունքը» փորձեց նախ պարզաբանում ստանալ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ, ով լարված ԱԺ քառօրյայից հետո` նշեց. «Չգիտեմ` ինչի մասին է բովանդակությունը, ոչ մի բան չեմ կարդացել: Ես այստեղից չեմ կարողացել պոկվեմ ոչ մի վայրկյան: Չեմ կարող ձեր հարցին պատասխանել` ոչ տեղեկացվածության պատճառով»: Մի կերպ պատասխան կորզեցինք նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ. «Չեմ նայել նախագիծը, կուսումնասիրեմ, հետո մանրամասն կասեմ: Բայց ընդհանուր առմամբ, Դաշնակցությունը կողմ է արտահայտվել ՀՀ ԵՏՄ անդամակցմանը, քանի որ այլընտրանք չկար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ