Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԱՌՈՂՋ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԱՌՈՂՋ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեք տարի առաջ հուշագիր է կնքել ՙՓինք Արմենիա՚ հասարակական կազմակերպության հետ, որը հարուցել էր հասարակության դժգոհությունն ու զարմանքը:
Հիշեցնենք` վերոնշյալ հասարակական կազմակերպությունը զբաղվում է համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ:
ՙԻրավունքը՚ Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց` այդ հուշագրով չի ոտնահարվում մեծամասնության իրավունքը: ՄԻՊ-ը հիշեցրեց` հուշագիրն իրենց գրասենյակը կնքել է երեք տարի առաջ եւ ոչ միայն ՙՓինք Արմենիայի՚, այլեւ մոտ 110 ՀԿ-ների հետ: ՙՄենք հուշագիրը ստորագրելիս` չենք առաջնորդվել խտրականությամբ, քանի որ այն հակաիրավական է ՀՀ-ում՚,- պատասխանեց ՄԻՊ-ը:
Պրն Անդրեասյանի խոսքով` խնդիրը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ոչ թե ինչ-որ խմբի լոբբինգին կամ որեւէ անընդունելի հակաիրավական, հակաբարոյական երեւույթների տարածմանը, քանի որ այս առումով` որեւէ մեկի հետ ՄԻՊ-ը ոչ մի պայմանավորվածություն չունի: ՙԲոլոր այդ կազմակերպությունների հետ մենք մի նպատակ ունենք` պաշտպանել մարդու այն իրավունքները, որոնք գրված են ՀՀ Սահմանադրությամբ: Եվ եթե դուք դեմ եք, որ որեւէ մեկի իրավունքը պաշտպանենք, ապա պետք է փոխեք այդ Սահմանադրությունը՚,- եզրափակեց Կարեն Անդրեասյանը` անտեսելով այն փաստը, որ Սահմանադրությունը համասեռամոլների իրավունքներ չի նախատեսում:
Թե ինչու հատկապես գոմիկների շահերի պաշտպանների հետ է հուշագրեր ստորագրում ՄԻՊ-ը եւ անտեսում բոլոր մնացածի շահերը, կարելի է ենթադրել, սակայն մի օր հավանաբար դա կիմանանք անձամբ ՄԻՊ-ից:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ