Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՊՈՒՏԻՆ. ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Արխիվ 12-16

ՊՈՒՏԻՆ. ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ստեղծած Եվրասիական տնտեսական միության մասնակիցների թիվը կաճի, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հիշեցնելով, որ Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու գործընթացը եզրափակիչ փուլում է:
ՙԱյժմ ավարտվում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը, ակտիվորեն երկխոսություն է տարվում Ղրղզստանի հետ: Վստահ եմ, որ հեռանկարում այդ միավորման մասնակիցների թիվը կաճի՚,- ասել է Պուտինը ՙՎՏԲ Կապիտալի՚ կազմակերպած ՙՌուսաստանն է կանչում՚ ֆորումում:
ՙՄիաժամանակ, մենք կցանկանայինք, որ Եվրասիական տնտեսական միությունը սերտ կապեր հաստատեր ինտեգրացիոն այլ կառույցների հետ` ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Նման փոխգործակցությունը կայունություն կավելացներ գլոբալ տնտեսությանը: Եվ իհարկե, նման երկխոսությունը հատկապես կարեւոր է Եվրամիության հետ, որը մեր առաջատար առեւտրային գործընկերն է՚,- ավելացրել է նախագահը, հաղորդում է ՙՌԻԱ Նովոստին՚:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ