Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՇԱՀԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱԶՆԻՎ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՇԱՀԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱԶՆԻՎ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Նախորդ շաբաթ Վերահսկիչ պալատն առաջին անգամ հանձնաժողովներում ներկայացրեց  2013 թ.-ի հաշվետվությունը ոլորտ առ ոլորտ: Որքան էլ զարմանալի թվա, հաշվետվության քննարկմանը ընդդիմությունն ու  այլընտրանք համարվող ԲՀԿ-ն  մեծ մասամբ պասիվ էին: Հիմնական հարցադրումները հնչեցվել են   իշխանության ներկայացուցիչների կողմից: Ընդդիմության այս պասիվությունը, շրջանառվող տեղեկությունների համաձայն,  ներիշխանական կուլիսներում դարձել է քննարկման առարկա: ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ, ով ներկա է եղել քաղաքաշինության ու ճանապարհաշինության ոլորտներին առնչվող  զեկույցներին, հաստատեց այդ տեղեկությունները: ՙԱյո, ինձ  համար էլ էր զարմանալի, որ ընդդիմությունը պասիվ էր քննարկումներին: Բան ունեին ասելու, թող  հնչեցնեին, ոչ թե լիագումար նիստերին պոպուլիստական ելույթներով հանդես գան՚,- պատասխանեց Կարախանյանը:
ՀՀԿ պատգամավորի խոսքով` ընդդիմությունը ՎՊ-ի հաշվետվության մասին իր կարծիքը  կհնչեցնի լիագումար նիստերին` ժողովրդին հաճոյանալու համար: ՙԵթե ուզում ենք` սայլը տեղից շարժվի, պետք է սկսենք հանձնաժողովներից՚,- մանրամասնեց պրն Կարախանյանը` հավելելով, որ ընդդիմության նման պահվածքը քաղքենիություն է:
Ինչ վերաբերում է ՎՊ-ի հաշվետվությանը,   ՀՀԿ պատգամավորն անկեղծացավ. վատ է զգում ամեն անգամ, երբ նման խախտումների ու յուրացումների մասին է լսում: ՙԱսում ենք` ինչպես անենք, որ երկրի վիճակը  լավանա, հզորանա, իսկ հետո պարզվում է, որ կան մարդիկ, որոնց ուղեղներից պետականության  գաղափարը հանված է: Ներքին զգացողություն ունեմ, որ  մրցույթներ շահելու գործընթացն արդար ու ազնիվ չի կատարվում՚,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ