Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՄԻՊ. ՏՄՊՊՀ-Ն ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՄԻՊ. ՏՄՊՊՀ-Ն ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է
ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ


Երեկ իր տարեկան զեկույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց այն կառույցներին, որոնք մարդու իրավունքների ոլորտում իր պատկերացմամբ ամենապրոբլեմատիկն են: Դրանք ենª Ոստիկանությունը, Դատախազությունը, առողջապահության համակարգը եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Մասնավորապես ՏՄՊՊՀ-ի առնչությամբ ՄԻՊ-ի զեկույցում ասվում է, որ թեեւ այդ կառույցին տրված են չափազանց լայն հնարավորություններ, հանձնաժողովը ի չարս է օգտագործում իր ֆունկցիաները: Օրինակª միեւնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ նշանակում է տարբեր չափերի ու չհիմնավորված տուգանքներ: Այնուհետեւ. ՙՀանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձեւավորմանը՚: ՄԻՊ-ի զեկույցում փաստվում է նաեւ, որ ՏՄՊՊՀ-ն գերիշխող դիրքի չարաշահում չի հայտնաբերել նույնիսկ այն դեպքում, երբ կոնկրետ ընկերությունը շուկայում ուներ 99,8 տոկոս մասնաբաժին: Հանձնաժողովը անտեսել է բազմաթիվ բողոքներ` ձկնաբուծության եւ ձկան կերի շուկայում որոշ գործարարների գերիշխող դիրքի վերաբերյալ եւ այդ շուկայում ընդհանրապես ուսումնասիրություններ չի կատարել: Ըստ Կարեն Անդրեասյանիª մեր երկրում բացակայում է իրական եւ լիարժեք տնտեսական մրցակցությունը, սակայն դա չի տեսնում ՏՄՊՊՀ-ն, ինչի հետեւանքով. ՙՇարունակում է ցածր մնալ Հանձնաժողովի նկատմամբ վստահությունը՚:
Ամփոփելով ՏՄՊՊՀ-ի վերաբերյալ իր տվյալներըª Կարեն Անդրեասյանը նշում է. ՙՀանձնաժողովի նման գործելաոճը չի կարող լուծել ոլորտում առկա խիստ մտահոգիչ խնդիրները եւ չի կարող խթանել ՀՀ-ում տնտեսական գործունեության ազատության եւ ազատ տնտեսական մրցակցության ապահովումը՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ