Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԿԱՄՈՒՐՋ» ԵՎ ԱՄԵՆԱՄՅԱ «ԱՐՁԱԿ 2014» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԿԱՄՈՒՐՋ» ԵՎ ԱՄԵՆԱՄՅԱ «ԱՐՁԱԿ 2014» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ


«Անտարես» հոլդինգը , «Գրանիշ» գրական ակումբը, Գրքի ինստիտունտը եւ հայ գրականության մշակույթի հիմնադրամը հայտարարում են «Կամուրջ» թարգմանչական մրցույթ, որի նպատակն է խթանել հայ թարգմանական գործի զարգացմանը, կերեւորել համաշխարհային գրականությունը եւ ի հայտ բերել նոր թարգամանիչների: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները`առանց տարիքային սահմանափակման` Հայստանից եւ սփյուռքից: Գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով`մրցույթում սահմանափակումներ չեն դրել` եթե մարդու մեջ կա թագմանական տաղանդ, ապա այն ցույց տալու եւ կատարելագործելու համար հարթակ է հարկավոր.«Մենք սահմանափակումներ չենք դրել նաեւ այն պատճառով, որովհետեւ կարծում ենք, որ մեծ պոտենցիալով շատ թարգմանիչներ կան»,-նշեց ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ: Մրցույթի հայտերը կնդունվեն մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը, իսկ 2015 թվականի մարտի 21-ին կամփոփվի  արդյունքները եւ հաղթողներին կշնորհվի  դափնեկրի վկայագիր եւ նրանց հետ «Անտարես» հոլդինգը կկնքի պայմանագիր:

Բացի «Կամորջ» մրցույթից տեղի կունենա երրորդ  ամենամյա «Արձակ 2014» մրցույթը: Ի սկզբանե մրցույթը նպատակ է ունեցել լուծելու երկու խնդիրներ`որոշակիորեն զարգացնել պատմվածքի ժանրը եւ հանրահռչակել ժամանակակից գրականությունը.«Այս մրցույթի շնորհիվ մենք կարողացանք մեծացնել հանրային հետաքրքրությունը հայ գրականության նկատմամբ եւ հայտնաբերեցինք նոր հեղինակներ: Իհարկե Հայաստանում մրցույթը զերծ չմնաց բազմաթիվ քննադատություններից եւ բանբասանքներից, այդ պատաճառով էլ նախորդ տարի որոշեցինք, որ կայքում տեղադրված պատմվածքները լինեն անանուն , իսկ այս տարի որոշել ենք հակառակն անել`պատմվածքների հետ կլինի հեղինակների անունը, սակայն ժյուրի կազմը գաղտնի կպահվի»,-մեկնաբանեց գրականագետը: Մրցությում նախատեսված է երկու հատուկ մրցանակ`100.000-ական դրամ եւ մեծ մրցանակ` 200 հազար դրամ:

Մրցույթի կազմակերպիչները շրջաբերականներ կուղարկեն ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնք ունեն թարգմանչական ամբիոներ, որպեսզի գործընթացի մեջ ներգրավեն շատ ուսանողների:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ