Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

3 - 9 հոկտեմբեր

Արխիվ 12-16

3 - 9 հոկտեմբեր



ԽՈՅ- Այս շաբաթ դուք կզգաք հանգամանքների եւ կոնկրետ մարդկանց դիմադրությունը, որը ձեզ ուժասպառ կանի: Չորեքշաբթի օրը ձեր աշխատունակությունն ամբողովին կախված կլինի ձեր ներքին վիճակից: Այդ օրը ձեր տրամադրությունը նորմալ կլինի, առողջ կլինեք հոգով եւ մարմնով:

ՑՈՒԼ- Վերջին ժամանակներս շատերի անձնական կյանքը եւ փոխհարաբերությունները դարձել են այն գլխավոր գործոնը, որը վկայում է լիարժեք կյանքի մասին: Դրա հետ կապված  բարելավվում է մասնագիտական  գործունեությունը,  փոխվում  է  նաեւ նրա որակը: Արդեն երեքշաբթի պարզ կլինի, թե ինչ նոր կենսական շահեր եւ նպատակներ կընտրեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին կամ հովանավորեք որեւէ  մեկին,  կամ  ձեզ  համար  գտեք  հովանավոր:  Կարիերայի բնագավառում ամեն ինչ կայուն, բայց եւ ձանձրալի, ուստի երեքշաբթի եւ չորեքշաբթի վերլուծեք օրվա իրադարձությունները, որոշեք, թե որ կողմից է փչում քամին: Պահպանեք առողջությունը:   

ԽԵՑԳԵՏԻՆ- Բոլոր աշխատողների մոտ կավելանա ծանրաբեռնվածությունը, որը կազդի աշխատանքի որակի վրա: Դուք կանգնած եք մասնագիտական որակավորման ճանապարհին, որի վերջում կստանաք պաշտոնի բարձրացում: Երեքշաբթի իրադրությունը կփոխվի, բայց մանրուք թվացող երեւույթները, ի վերջո, կդառնան շատ կարեւոր:    

ԱՌՅՈՒԾ- Ամեն ինչ խոսում է այն մասին, որ կլինեն դրական  փոփոխություններ:  Ավելի  հաջող  եւ  կարեւոր  որոշումների կայացման օրեր են հինգշաբթին եւ ուրբաթը: Եթե կազմակերպված  եք  եւ  վճռական,  ամեն  ինչ  լավ  կընթանա:  Կարեւորագույն պայմանագրեր կնքելու ժամանակ ուշադիր եղեք նույնիսկ մանրուքների նկատմամբ, որպեսզի ինչ-որ բան բաց չթողնեք:   

ԿՈՒՅՍ- Պահպանեք առողջությունը, քանի որ այս շաբաթձեր  օրգանիզմը  չափազանց  զգայուն  կլինի:  Կիրակի  օրը  վատ ինքնզգացողություն  կունենաք,  եւ  չի  բացառվում  վիճաբանությունը  հարեւանների  կամ  հարազատներից  մեկի  հետ:  Պահպանեք ձեր նյարդերը, ինչպես հարկն է լիցքաթափվեք մենակության մեջ կամ շատ մտերիմ մարդու հետ:

ԿՇԵՌՔ-
Ավելի շատ կբերի նրանց բախտը, ովքեր ցանկանում են ավտոմեքենա ձեռք բերել, բայց իրենց ավելի լավ կզգան նրանք, ովքեր սիրային հանդիպում կունենան: Դուք կփորձեք ազատվել պարտավորությունների կապանքներից, որը ձեզ օգուտ կբերի:                

ԿԱՐԻՃ- Այս շաբաթ ի հայտ կգա եկամուտի կամ ծախսի նոր աղբյուր, որը կապված է ձեր զվարճանքի հետ: Ուշադիր եղեք  երեքշաբթի  օրը  կատարվող  իրադարձությունների  նկատմամբ.  դրանք  կպարզեն  իրադրությունը,  եւ  իսկապես  մոտակա շաբաթների եւ ամիսների ընթացքում շատերը կբարելավեն իրենց կենսամակարդակը: Մինչեւ եկող տարի դուք կարող եք հարստանալ, եթե ջանքեր թափեք:         

ԱՂԵՂՆԱՎՈՐ-
Այս շաբաթ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնություններից,  ընդունակություններից  եւ  բնավորությունից: Ձգտեք մեծ բարձունքների, բայց հաշվի առեք ձեր ուժերը:  Երեքշաբթի,  չորեքշաբթի  եւ  հինգշաբթի  ստիպված  կլինեք զբաղվել  ընտանեկան  հարցերով:          

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-
Աշխատեք երբեմն միայնակ լինել, քննարկել  իրադարձությունները  եւ  հիշել  անցյալը:  Հաջողություններ կարող են ունենալ ֆինանսների հետ առնչվող մարդիկ: Այս շաբաթ բարդ կլինի պահպանել հավասարակշռությունը, ինչպես նաեւ լավ հարաբերությունները կոլեկտիվում:

ՋՐՀՈՍ-
Այժմ դուք ավելի շատ թիմային խաղացող եք, քան նախկինում էիք, եւ այդպես կլինի մինչեւ եկող տարվա ավարտը: Դուք այս շաբաթ կդիմեք համարձակ քայլերի, կխուսափեք առօրյա ձանձրալի աշխատանքից: Պատրաստ եղեք ընդլայնել ձեր գործունեության դաշտը, եղեք ավելի ակտիվ:

ՁԿՆԵՐ-
Ձեր  առջեւ  դրեք  ամենաանհաղթահարելի  բարձունքները  նվաճելու  նպատակ:  Դուք  կարող  եք  հաջողություն ակնկալել գործունեության այն բնագավառներում, որտեղ կարող եք  նախաձեռնությունը  վերցնել  ձեր  ձեռքը,  լինել  առաջնորդ  եւ միաժամանակ ստեղծագործող անձնավորություն: Արագորեն աճում է պատվասիրությունը, իսկ դա բարձունքենր նվաճելու հզոր շարժիչ է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ