Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՕՐ Է. ՄԻ° ՍՏՎԵՐԵՔ ԱՅՆ

Արխիվ 12-16

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՕՐ Է. ՄԻ° ՍՏՎԵՐԵՔ ԱՅՆ

Երեկ ՍԻՄ կուսակցությունը տարածել է հայտարարություն, ուր մասնավորապես ասված է. ՙԱնցած շաբաթ Ալիեւի հրավերով Բաքու է այցելել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսերը, որից հետո երեկ, ԵԽԽՎ լիագումար նիստում որոշում ընդունվեց կազմել զեկույց` ՙԼարվածության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում՚:
ՍԻՄ կուսակցությունը հայտարարում է, որ սա ոչ այլ ինչ է, քան ստոր շանտաժ հոկտեմբերի 10-ից առաջ, երբ սպասվում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը: Եվրոպական կառույցների նման թշնամական, հակահայկական եւ կոռումպացված գործողությունները խորը կասկածի տակ են դնում այդպիսի կառույցների հետ Հայաստանի  հետագա համագործակցության  իմաստը եւ էլ ավելի ամրապնդում են մեր ձգտումը` Եվրասիական տնտեսական միության մեջ անդամագրվելու վերաբերյալ:
Մենք մեծ ու լավատեսական սպասումով ենք դիմավորում հոկտեմբերի 10-ը, երբ  սպասվում է Հայաստանի անդամագրումը Եվրասիական միությանը, ինչով մեր երկրի տենտեսության համար կբացվի նոր դարաշրջան: Միաժամանակ, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին` այդ պատմական օրը չստվերել ներքաղաքական խնդիրներով՚:

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ