Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՄԻ ԿԱԹԻԼ ԱՐՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՄԻ ԿԱԹԻԼ ԱՐՅՈՒՆ

Ոստիկանությունը չի շտապում չճշտված ՙհավելյալ՚ տեղեկություններ հայտնել սեպտեմբերի 27-ին մայրաքաղաքի Տերյան 19 հասցեում գործող գարեջրատուն-ռեստորանում տեղի ունեցած սպանության մասին: Կարծում եմª ճիշտ է անում, քանի որ արյունալի բախման եւ հանցագործության դրդապատճառները չի կարելի համարել ստույգ, քանի դեռ դրանց մասին չի արտահայտվել հանցագործը: Իսկ նա հետախուզման մեջ է...
Փոխարենը` լուրեր են շրջանառվում, թե դաժան հաշվեհարդարի պատճառը մի կաթիլ արյունն էր, որը վիճաբանողներից մեկի մատից ընկել էր մյուս վիճաբանողի վրա: Մեկ բան սակայն փաստված է. մինչ այս դեպքը, գարեջրատունը վայելում էր քաղաքակիրթ վայրի համբավ, ուր այցելում էին հասարակական, քաղաքական գործիչներ, արտասահմանից ժամանած հյուրեր: Սպանվողը գարեջրատան տնօրենն էր...


ԾՈՎԱԿՑԻ ՀՈՐՆ ՈՒ ՈՐԴՈՒՆ
ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՈՂՆԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿՆ Է ՀԱՅՏՆՎԵԼ


Սեպտեմբերի 20-ին Երեւան-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցած դաժան ծեծի մասնակիցներից եւս մեկը` Մարտին Հակոբյանը, երեկ կամավոր ներկայացել է Գավառի ոստիկանություն: Այս մասին մեզ տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մ. Հակոբյանը խոստովանել է, որ մասնակցել է այդ պատմությանը:


ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է
ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՈՍՏԻԿԱՆԻՆ


Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություն կատարելու համար ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ռազմիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ