Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԲԱ ՈՒՐ ԵՆ ԶԱՆԳ ԿԱԽՈՂՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԲԱ ՈՒՐ ԵՆ ԶԱՆԳ ԿԱԽՈՂՆԵՐԸ

14 ամիս առաջ, 2013 թվականի հուլիսի 13-ին, մեր հայրենակից Հրաչյա Հարությունյանը իր վարած ՙԿամԱԶ՚-ով բախվել էր ավտոբուսի: Զոհվել էր 18, վիրավորվել 60-ից ավելի մարդ:
Համոզված ենք, որ այդ դեպքը հիշում են շատերը:
Հիշում են սակայն, այդ դեպքից հետո որոշ ՙոչ հասարակ՚ մարդկանց հայտարարությունները, մասնավորապեսª տուժողներին պատճառված վնասը հատուցելու մասին: Այսօր այդ հարցը խիստ արդիական է Հրաչյայի համար, քանի որ այդ անձը կատարվածի համար քրեականից ոչ պակաս զգում է բարոյական պատասխանատվությունը:
6 տարի 9 ամսվա ազատազրկման դատավճիռը, հավանաբար, կբողոքարկվի տուժողների կողմիցª հենց փոխհատուցման պահանջի առնչությամբ: Ոչ ոք, իհարկե, պարտավոր չէ փոխհատուցել ուրիշի կողմից պատճառված վնասները: Բայց, ինչպես ասում են, ոչ ոք վերը նշված ՙորոշների՚ լեզվից չէր քաշում` աշխարհով մեկ հայտարարել իրենց ՙաղայության՚ մասին:
Շոու էր...


ՀԱՅԸ ՊՅԱՏԻԳՈՐՍԿԻ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ

10 օր առաջ, սեպտեմբերի 21-ին, Մինվոդիի հիվանդանոցի ընդունարանում տեղի ունեցած զանգվածային կռվի փաստի վերաբերյալ հարուցված քրեական գործով կալանավորվել է նաեւ հայազգի քաղաքացի: Հիվանդանոց ներխուժած եւ  31-ամյա Անատոլի Լարիոնովին դաժան ծեծի ենթարկած 36 մարդուց բաղկացած գազանների առաջնորդներ էին ճանաչվել Անդրանիկ Ցականյանը եւ Եվգենի Սմիրնովը, որոնք վերցվել են կալանքի: Անատոլին մահացել էր:


ԿԱՏԱՂԱԾ ՇՆԵՐԸ ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ

Ռուսաստանի Յամալո-Նենեցական ինքնավար մարզում շները գզել էին 2-րդ դասարանցի մի աղջնակի: Նրա բզկտված մարմինը հայտնաբերվել էր ինտերնատ դպրոցի բակում:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ