Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ, ՈՐ ԳՐԱՆՏԱԿԵՐ ՈՒԺԵՐԸ ՔԱՐԿՈԾՈՒՄ ԵՆ ՆՄԱՆ ԹԵՐԹԻՆ՚

Արխիվ 12-16

ՙԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ, ՈՐ ԳՐԱՆՏԱԿԵՐ ՈՒԺԵՐԸ ՔԱՐԿՈԾՈՒՄ ԵՆ ՆՄԱՆ ԹԵՐԹԻՆ՚

Ինչպես հայտնի է, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցը` ընդդեմ ՙԻրավունք մեդիա՚ ՍՊԸ-ի: Հայցի հիմքում ընկած է վիրավորանք եւ զրպարտանք, որը իբրեւ հասցրել է թերթը այն հոդվածով, որտեղ հանդես է եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորական Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի` ասելով, որ Լ. Բարդակչյանը նողկալի հայտարարություն է արել: ՙՄեկ ազգ՚ դաշինքի համանախագահ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆԻ խոսքով. ՙԻրավունք՚ թերթի դեմ այս դատը մեկ անգամ եւս ապացուցում է, որ թերթը ազգային արժեքների լավագույն պրոպագանդողն է, որը, բնականաբար, դուր չի գալիս գրանտակեր ՀԿ-ներին, աղանդավորներին եւ համասեռամոլներին.
- Բնական է` ովքեր իրականում ՙկրոնական՚ գործունեություն են ծավալում, պետք է քարկոծեն այն ուժերին` այս դեպքում` ՙԻրավունք՚ թերթին, որը ազգի շահը փորձում է իր ողջ պոտենցիալով պաշտպանել: Գաղտնիք չէ, որ թերթն ունի ազգային ուղղվածություն` թե° իր քաղաքական, եւ թե° հասարակական վերլուծականներով: Եվ ողջունելին այն է, որ թերթը անկախ ամեն ինչից, այսպես ասած, չի կոտրվում, պայքարում է տարբեր տեսակի աղ.անդների դեմ եւ փորձում է ամեն կերպ բարձրացնել հայ հասարակության զգոնությունը, իսկ ամենագլխավորը` հասարակության գիտակցության մեջ սերմանել սեր դեպի մեր ազգային արժեհամակարգը, մեր Առաքելական եկեղեցին: Եվ զարմանալի չէ, որ այդ գրանտակեր ուժերը, որոնք քողարկվում են մարդու իրավունքների լոզունգի տակ, քարկոծում են նման թերթին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ