Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՀՎԱԾՔԸ ԱՂ Է ԼՑՆՈՒՄ ՄԵՐ ՎԵՐՔԻ ՎՐԱ»

Արխիվ 12-16

«Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՀՎԱԾՔԸ ԱՂ Է ԼՑՆՈՒՄ ՄԵՐ ՎԵՐՔԻ ՎՐԱ»


«Չնայած տասնհինգ օրից կլրանա երեխաների մահվան մեկ տարին, սակայն, դա չի խանգարում որ այդ ողբերգության մեղավոր Վարդան Պետրոսյանը եւ իր կողմնակիցները դատական նիստերի ընթացքում շարունակեն իենց ցինիկ պահվածքը: Ծիծաղում են, չգիտես ինչի վրա, կարծես իրենց պահվածքով ուզում են ասեն, որ լավ ենք արել, ինչ արել ենք: Մի վարկյան չենք կարողանում մոռանալ մեր երեխաներին, բայց նրանց նման պահվածքը` մեկ անգամ եւս աղ է լցնում մեր վերքի վրա»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի  մասնակցությամբ վթարի հետեւանքով տուժած Արթուր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 2013թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախումից մահվան ելքով վթար էր տեղի ունեցել: Վարդան Պետրոսյանը վարել է «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան: Վթարի հետևանքով դերասան Վ. Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ