Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԽՈՒԼ ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ԽՈՒԼ ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՆ

ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Սուրբ երրորդություն» եկեղեցու  քահանա  Տեր Եսայի Արթենյանի մտերմությունը խուլերի համայնքի հետ տարիների պատմություն ունի:  Խուլերի համայնքը Արարատյան հայրապետական թեմին դիմել  էին՝խնդրելով հեռու պահել իրենց աղանդավորական կառույցներից: Իսկ դա հնարավոր էր, եթե  քահանաներից մեկը ժեստերի լեզվով իրենց մեկներ աստվածաշունչը: Ու այդ մեկը Տեր Եսայի քահանան էր: «Աղանդավորական կառույցները ժեստերի լեզվով են թարգմանել իրենց քարոզները: Խուլ  շատ երիտասարդներ ընդգրկված են  քայքայիչ գործունեություն ծավալող  կրոնական կազմակերպություններում»,- «Իրավունքի» հետ զրույցում մանրամասնում է քահանան: Տեր Եսայի երբեք չէր մտածի, որ կարող էր սովորել խուլերի լեզուն, քարոզել նրանց աստվածաշունչն  ու աստծու խոսքը, այնպես անել, որ խուլերն ավելի մոտ լինեն հայ առաքելական եկեղեցուն:

Հոգեւորականից  հինգ տարի  պահանջվեց սովորել ժեստերի լեզուն, որի շնորհիվ  խուլերը մտերմացան Տեր Եսայիի հետ: «Իրենք ինձ սիրեցին, ես՝ իրենց: Խուլերը շատ ոգեւորված էին, որ քահանաներից մեկը որոշել է սովորել իրենց լեզուն»,- պատմում է մեր զրուցակիցը:

Ժեստերի լեզվով խուլերի հետ շփվելը, աստծու խոսքը նրանց քարոզելը ոգեւորեց  քահանային նրանց հետ համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար. «Հոգեւոր եզրույթների ժեստերի բառարան հրատարակեցինք  2007թ-ին: Ինձ այդ հարցում շատ օգնեց տիկին Զուբեյդան՝ ժեստերի լեզվի մասնագետը,  ով ինձ սովորեցրեց ժեստերի լեզուն: Հիմա  պատրաստում ենք  դիվիդիներ, որոնց միջոցով պետք է ավետարանը քարոզենք խուլերին: Առակների ու աստվածաշնչի՝ժեստերի լեզվով թարգմանությունը եւս ընթացքի մեջ է»:

Տեղեկացնենք, որ խուլերի համայնքը համագործակցում է  Երեւանի  մնջախաղի պետական թատրոնի, իսկ առաջիկայում համագործակցություն կլինի նաեւ ստվերների թատրոնի հետ:

Ի դեպ, նշենք, որ Սուրբ երրորդություն եկեղեցու  խաչի քավորն արդեն երկու տարի Երեւանի կայազորի զինվորական դատախազ, իսկ 2013-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Հովսեփ Սարգսյանն է:

Ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող աղանդավորական կառույցերին, դրանցից  ամենաակտիվը «Կյանքի խոսք» ու «Եհովայի վկաներ» կրոնական կառույցներն են, որոնք, ինչպես հավաստեց քահանան, գնալով թուլանում են: Իսկ պատճառը մեկն է`դրանք վարկաբեկված են, հասարակությունը բավականաչափ իրազեկված է դրանց քայքայիչ գործունեությունից:










Մանրամասները՝ տեսանյութերում

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ