Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ . «ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ ԳԻՇԵՐԸ ՄԻՇՏ ԱՄԵՆԱՄՈՒԹՆ Է ԼԻՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ . «ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ ԳԻՇԵՐԸ

ՄԻՇՏ ԱՄԵՆԱՄՈՒԹՆ Է ԼԻՆՈՒՄ»


 

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամում կազմակերպվել էր «Գարեգին Նժդեհ» ֆիլմի կինոդիտում: Ներկաները Երևանի ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներ էին: Նրանց մեկ հարկի տակ հավաքել և կինոդիտումը կազմակերպել էր ՀԵՀ-ի ավագ դպրոցների հետ տարվող ծրագրերի համակարգող Ելենա Փիլիպոսյանը , ընդ որում հենց իրենց` աշակերտների առաջարկությամբ: Կինոդիտումից առաջ տեղի ունեցավ հայ, պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհի կյանքի և գործունեության վերաբերյալ դասախոսություն: Բանախոսը պատմաբան Վահե Մովսիսյանն էր: Վերջինիս խոսքով` այս գերտեխնիկական զարգացման ընթացքում, ինտերնետային սոցիալական ցանցերում տեղադրված բազմաթիվ հոդվածների շնորհիվ Նժդեհի գրքերը հասանելի են դառնում: Եթե ժամանակին այն միայն հասանելի էր գրադարաններից, ապա այժմ կարող են ինտերնետի միջոցով հասանելի դարձնել:

Ֆիլմի դիտումից հետո աշակերտներ կիսվեցին իրենց տպավորություններով: Ըստ նրանց ամեն հայ պետք է իր ներդրումն ունենա հայրենիքի բարգավաճման գործում: Սահմանափակելով խոսքը` Վահե Մովսիսյանը «Իրավունքի» այն հարցին, թե ի՞նչ տվեց դասախոսությունը աշակերտներին պատասխանեց. «Առաջին հերթին աշակերտներն ավելի շատ իմացան հայոց մեծագույն զավակի, մեծ փիլիսոփայի ռազմական և քաղաքական գործունեության մասին տեղեկություններ: Նրանց մեջ ավելի սերմանվեց հայրենասիրությունը, ինչը խթան կհանդիսանա, որ նրանք ավելի խորը ուսումնասիրություններ սկսեն կատարել ոչ միայն Գարեգի Նժդեհի, այլ նաև մյուս հայ մեծանուն հայերի կյանքի ու գործունեության վերաբերյալ»:

 


ԻՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ