Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԵՍ ԻՄ ՇՈՒՐՋԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՔԵԼ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ և ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ».Վ.ՉԱԼԴՐԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

«ԵՍ ԻՄ ՇՈՒՐՋԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՔԵԼ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ և ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ».Վ.ՉԱԼԴՐԱՆՅԱՆ

 


Օրերս Նարեկացի Արվեստի միությունում կայացավ կինոռեժիսոր ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ «ՁԱՅՆ ԼՌՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆԸ» ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012թ.-ին Հոլիվուդի «Paramount pictures» ստուդիայում, այնուհետև ներկայացվել է Սան-Ֆրանցիսկոյում, Բոստոնում և Երևանում: Ազգային կինոկենտրոնի որոշմամբ ֆիլմը ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնին: «Ձայն լռությանը» կինոռեժիսորը նվիրել է Ֆեդերիկո Ֆելինիի և Ջուլիետտա Մազինայի հիշատակին:

Ցուցասրահը լեփ-լեցուն էր հանդիսականներով. ներկա Էին նաև գլխավոր հերսները՝ Մարիամ Դավթյանը և հենց ինքը՝ Վիգեն Չալդրանյանը, ով նաև սցենարի հեղինակներից է:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ իմ բոլոր ֆիլմերի ստեղծման ժամանակ, որոնց թվում միշտ եղել են թե´ մեծ պաշտոնյաներ, և թե´ հասարակ բանվորներ, ովքեր միշտ իմ առջև բացել են իրենց դռները: Եվ ինչպես ուսանողներիցս մեկը մի օր ինձ հիշեցրեց իմ իսկ խոսքերը՝ չգիտեմ ես տաղանդ ունեմ, թե ոչ, բայց մի տաղանդ հաստատ ունեմ. ես իմ շուրջը կարողանում եմ հավաքել տաղանդավոր և նվիրված մարդկանց»,-անկեղծացավ պարոն ՉԱԼԴՐԱՆՅԱՆՆ ու խոսելով իր ներկայիս զբաղվածության մասին տեղեկացրեց, որ օրեր առաջ սկսել է իր նոր ֆիլմի նկարահանումները, որը Կոմիտասի կերպարով ու օրինակով անդրադառնում է Եղեռնի 100-ամյա տարելիցին:

Ի դեպ, Նարեկացի Արվեստի Միության գեղարվեստական ղեկավար Էկա Հորստկանն այս ֆիլմի ցուցադրությունով  իրենց կենտրոնի յուրաքանչյուր չորեքշաբթիի օրերին ֆիլմերի անվճար ցուցադրությունը համարեց բացված:

 

 

ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ