Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

Արխիվ 12-16

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 19.00 Ա.Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա էստրադային և ազգային երգ ու պարի բարեգործական համերգ փոքրիկ Հայկի բուժման համար: Միջոցառման կազմակերպիչ «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ-ն է, ով կոչ է անում չլինել անտարբեր ու միանալ բարեգործական համերգին: Տոմսերի արժեքն է՝1500-2000 դրամ, ձեռք բերելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 091.14-20-25, 094. 14-20-25, 095. 14-20-25: Համերգային ծրագրում իր հրաշալի երգով կներկայանա նաև փոքրիկ Արմա Գալոյանը, ով եղել է լուսահոգի Արշակ Դաբաղյանի ընկերը և հիմա էլ փոքրիկ Հայկի ընկերն է:

Հայկի մայրը կարողացել է վիրահատության համար անհրաժեշտ  գումարի՝ 60000  եվրոյի կեսը ձեռք բերել, մնացած մասի հավաքման հարցում կարող ես օգտակար լինել նաև Դու:

Հայկի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղի պարալիչ /ՄՈՒՊ/, ինչի պատճառով, բալիկը քայլել չի կարողանում:

Հայկին գումար կարելի է փոխանցել նաև նրա  մայրիկի` ՊԱՅԾԱՌ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ անունով:

ՎՏԲ-Հայաստան` AMD 16046032978400

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ