Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԼԵՀԱՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Արխիվ 12-16

ԼԵՀԱՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ


Այս տարի հունիսի 18-ին Սոպոտի արվեստի Պետական Պատկերասրահում Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ տեղի ունեցավ  աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու` «Հովհաննես Այվազովսկի.ժամանակ եւ հավերժություն» եւ ծագումով հայ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի`«Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը» խորագրերով ցուցահանդեսի բացումը: Մոտավորապես երեք ամիս տեւած ցուցահանդեսի բացմանը Լեհաստանում ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Այս ցուցահանդեսը հետաքրքրական էր նրանով, որ Հ. Այվազովսկու ստեղծագործությունների ցուցադրությունը Սոպոտում Լեհաստանի պատմության մեջ  երկրորդն էր, առաջին ցուցահանդեսը բացվել էր 1875 թվականին` ծովանկարչի կենդանության օրոք:

Ծովանկարչի ստեղծագործություններին զուգահեռ ցուցահանդեսում ներկայացվել է Թեոդոր Աքսենտովիչի 80 յուղանկարներ, գծանկարներ, էսքիզներ եւ պաստելով կատարված ստեղծագործություններ: Գեղանկարիչը միշտ շեշտել է իր հայկական արմատները: Գեղանկարչի արվեստին կծանոթանա նաեւ հայ արվեստասեր հասարակությունը, քանի որ հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը: ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը փաստեց, որ այս ցուցահանդեսը շատ կարեւոր է.«Ցուցահանդեսը կարեւոր է, թե′ գեղարվեստական մշակութային նշանակությամբ, թե′ դիվանագիտական առուումով: Որախ եմ, որ 2014 թվականին երկրորդ մշակութային միջոցառումը հյուրընկալում է Հայաստանի ազգային պատկերասարահը: Ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի խոշոր կտավները, որը հայ հանդիսատեսին թույլ կտա ծանոթանալ  մեծանուն գեղանկարչի արվեստի հետ»,-նշեց ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց, որ ուրախ է, քանի որ այս պատմական ցուցահանդեսը տեղի է ունենում հենց ազգային պատկերասրահում.« Ես համոզված եմ, որ Աքսենտովիչը երազել է մի օր անկախ Հայաստանում ունենալ անհատական ցուցահանդես, այսօր դա իրականություն է: Իսկ Լեհաստանում անցկացվող ցուցահանդեսը նման էր տոնի, որտեղ երկու համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներ միանգամից ներկայացվեցին աշարհին: Այս երկու արվեստագետներն էլ մեծ ներդրում են ունեցել համաշխարհային արվեստում»,-շեշտեց ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ:

Նշենք, որ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագրծություններին նվիրված ցուցահանդեսը ազգային պատկերասրահում կգործի մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 15-ը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ