Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԿԱ ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ 4-ՐԴ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԿԱ ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ 4-ՐԴ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ



Հոկտեմբերի 5-ին, Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի անունը կրող թիվ 3-րդ միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Կա Մեկ Հայաստանի և Շիդոկան կարատեի ֆեդերացիանների կողմից կազմակերպած Հայաստանի 4-րդ բաց առաջնությունը, որտեղ 100-ից ավել մարզիկներ տարբեր տարիքային և քաշային կարգերում պետք էի պարզեին Հայաստանի չեմպիոններին:
Մասնակից մարզիկները հիմնականում Հայաստանում Կա Մեկ ֆեդերացիայի մարզային կառույցներն ու առանձնացված ստորաբաժնումներն էին, ինչպես նաև հյուրեր այլ ֆեդերացիաներից և Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Առաջնությունն անցավ անթերի և ջերմ մթնոլորտում։
«Կա Մեկ Հայաստանի ազգային սիրողական և Շիդոկան կարատեի ֆեդերացիանները մշտապես բարձր են գնահատում մարզիկների և մարզիչների քրտնաջան աշխատանքները, ինչպես նաև համագործակող կազմակերպություններին և անհատներին ևս , ովքեր աջակցում են, որպեսզի Հայաստանում իր վերելքն ապրի այս սպորտաձևը և մեր երեխաններն ու պատանիները պրոֆեսիոնալ ռինգներում հանդես եկող հայ մարզիկներին արժանի փոխարինողներ լինեն»,- ասաց Ֆեդերացիանների նախագահ Հուսիկ Միրզիկյանը։
Համագործակցող կազմակերպություններին և անհատներին ու աջակիցները պարգևատրվեցին անհատական շնորհակալագրերով և պատվոգրերով։
«Երիտասարդ Գետաշեն» Երիտասարդական Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոլանդ Ճռիկյանը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով, ով պատրաստակամություն հայտնեց աջակցել և համագործակցել ֆեդերացիաների հետ և հաճելի է համագործակցել և աջակցել մեր մարզիկներին, իսկ մարզիկներին ցանակցավ նորանոր հաջողություններ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ