Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Մ°Ե ԾԻԾԱՂ, Մ°Ե ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԱԺ ՔԱՌՕՐՅԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

Մ°Ե ԾԻԾԱՂ, Մ°Ե ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԱԺ ՔԱՌՕՐՅԱՅՈՒՄ

Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը շարունակվում է, ընդ որում, բավական աշխույժ ու բուռն: Աշխուժություն առաջացավ ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Էլինար Վարդանյանի, Վահան Բաբայանի ՙԱրտոնագրային վճարների մասին՚ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ: Տեխնիկական անսարքության պատճառով օրինագծին կողմ քվեարկեցին 47 պատգամավոր, 42-ը` դեմ, այն դեպքում, երբ մի քանի պատգամավորի, այդ թվում ԲՀԿ-ից երկու եւ ՀՀԿ-ից վեց պատգամավորների քվեարկության կոճակը չէր աշխատում: Քվեարկության արդյունքներն ուրախացրին ԲՀԿ պատգամավորներին, ովքեր անգամ ծափահարեցին: Դա առաջացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի զարմանքն ու զայրույթը: ՙԷդ ծափերը որն են, ինչ եք ծափ տալիս, եթե նման բաներից ուրախանում եք, հաճախ կանենք նման բաներ, ընդամենը անսարքություն է՚,- մանրամասնեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքից հետո կրկնակի քվեարկություն սկսվեց, որը հարուցեց ԲՀԿ-ականների զայրույթը: Նրանք պահանջեցին ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովից պարզաբանում` ԱԺ կանոնակարգում որտեղ է գրված ՙսխալ քվեարկություն՚ տերմինը:
Ի պատասխան` Շարմազանովը հայտարարեց, որ սխալ քվեարկություն է եղել, այդ թվում նաեւ իրենց կուսակցության անդամների կողմից: Կրկնակի քվեարկությունից հետո ԲՀԿ պատգամավորների օրինագիծը 40 կողմ, 62 դեմ ձայներով չընդունվեց:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ