Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ ՀԻՇԵՑՐԵՑ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԱՆՑՅԱԼԸ

Արխիվ 12-16

ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ ՀԻՇԵՑՐԵՑ
ԿՈԱԼԻՑԻՈՆ ԱՆՑՅԱԼԸ

Երեկ Ազգային ժողովում ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմելով քաղաքական մեծամասնությանը` հիշեցրեց, թե ինչ-ինչ ժամանակներում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ինչ-որ նախարար քվեարկել է պատգամավորի փոխարեն` այդպես էլ չտալով այդ նախարարի անունը: Պատասխանը, իհարկե, չուշացավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից, եւ նա հիշեցրեց, որ այս դահլիճում, բացառությամբ երկու քաղաքական ուժերի, բոլորը ժամանակին եղել են կոալիցիայի անդամ:
Ակնհայտ է, որ նա նկատի է ունեցել ՙԺառանգությանը՚ եւ ՀԱԿ-ին, իսկ մնացած չորս խմբակցությունները միմյանց հետ տարբեր ժամանակներում կազմել են կոալիցիաներ: Ինչեւէ, դրանից հետո, հավանաբար, կոալիցիայի մասին լավ հիշողությունները Արծվիկ Մինասյանին տարան դեպի ԱԺ նախագահը ու առիթից օգտվելով, որ Էդ. Շարմազանովը դուրս էր եկել դահլիճից, պարոն Մինասյանը տեղավորվեց նրա աթոռին: Սակայն պետք էր նկատել, որ ինչքան էլ իշխանական աթոռը հարմարավետ էր, բայց Ա. Մինասյանը մի քանի րոպե անց վեր կացավ, կողքերը նայեց եւ այնքան շտապեց հետ գնալ իր տեղը, որ ստիպված եղավ նորից վերադառնալ եւ ուղղել ԱԺ փոխնախագահի աթոռը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ