Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՙԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿՈԱԼԻՑԻԱ՚-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՙԵՎՐԱՍԻԱԿԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿՈԱԼԻՑԻԱ՚-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ


Երեկ ՍԻՄ կուսակցության գրասենյակում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանդիպում ունեցավ Վրաստանի  ՙԵվրասիական ընտրություն կոալիցիա՚ եւ ՙԻրակլի Երկրորդ՚ ընկերության ղեկավար ԱՐՉԻԼ ՉԿՈԻԴԶԵԻ հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների եւ դրանց հետագա զարգացումների հարցերը: Ա. Չկոիդզեն իր խոսքում կարեւորեց, որ Աբխազական երկաթուղու վերաբացումը շատ կարեւոր է երկու երկրների համար. ՙԵս ցանկանում եմ նշել, որ այդ երկաթուղու վերագործարկումը ավելի կարեւոր եւ առաջնահերթ է Վրաստանի համար, հետո նոր` Հայաստանի, բայց ցավոք, նախ` այն վերակառուցելը այդքան հեշտ չէ, եւ բացի այդ, մեզ վրա կան ահավոր ճնշումներ, հատկապես Միացյալ Նահանգների կողմից՚: Հայաստան այցելած հյուրը շատ մեծ տեղ է տալիս հայ-վրացական եղբայրական հարաբերություններին, ինչպես նաեւ նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի անդամագրվեն Եվրասիական տնտեսական միությանը թե° Հայաստանը, եւ թե° Վրաստանը:
Հ. Բաբուխանյանն իր խոսքում կարեւորեց Ռուսաստան-Հայաստան-Վրաստան-Իրան-Սիրիա առանցքի ձեւավորումը:
Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց ՍԻՄ կուսակցության եւ Վրաստանի ՙԵվրասիական ընտրություն կոալիցիա՚ կազմակերպության միջեւ` համագործակցության ակտիվացման մասին:

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ