Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԱԺ-Ի ԷԼԵԿՏՐԻԿ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԱԺ-Ի ԷԼԵԿՏՐԻԿ

Երեկ ԱԺ ամբիոնը թատերաբեմի էր վերածել ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինս մոռանալով, որ ոչ վաղ անցյալում ՙթռցրել էր՚ ԱԺ պատգամավորների քվեարկության քարտերն ու մեղմ ասած ՙցվրվել՚ դահլիճից, այժմ խոսում էր կարգազանց պատգամավորների մասին, ավելին` մի շարք արարքներ համարում հանցագործություն: Ի վերջո, շատ պատգամավորներ, փորձեցին բացատրել տիկին Փոստանջյանին, որ դահլիճում հանցագործներ չկան, խորհրդարանն էլ մանկապարտեզ չէ, այնուամենայնիվ` դրական արտահայտվելով ԱԺ կանոնակարգում փոփոխություններ անելուն: Ուշագրավ էր հատկապես հարցի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթը, ով փորձում էր պաշտպանել ընդդիմադիր գործընկերուհուն, սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Ա. Մինասյանը նշեց, որ քվեարկությունը կարող էր ոչ թե Զ.Փոստանջյանի քվեարկության քարտերը հավաքելու պատճառով խափանվել, այլ հոսանքների պատճառով ու այդ դեպքում` արդյո±ք Ազգային ժողովի էլեկտրիկը պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեր: Այստեղ էլ` նստած տեղից ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց ընդդիմադիր գործընկերոջը, որ Զարուհի Փոստանջյանը, համենայնդեպս, էլեկտրիկ չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ