Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ՚ ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐ

Արխիվ 12-16

ՙԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ՚ ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐ

Երեկ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, մասնավորապես, առեւտրականները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ ԱԺ շենքի առջեւ: Նրանք բողոքում են շրջանառության հարկի նվազեցումից, որի հետեւանքով իրենք` փաստաթղթավորման հետ կապված, խնդրի առաջ են կանգնելու: Լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ասաց, որ իրենք հանդիպել են բողոքների ներկայացուցչի հետ եւ նախապատրաստում են երկու տիպի առաջարկ. առաջին` աշխատել 1% շրջանառության հարկով եւ փաստաթղթավորմամբ, երկրորդ` աշխատել 3,5% շրջանառության հարկով եւ հրաժարվել փաստաթղթավորումից: ՙՄենք առաջարկում ենք շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից դարձնել 120 մլն դրամ: Պետությունն ունի այնպիսի գործիքներ, որոնցով առանց ՓՄՁ-ի աշխատանքը խաթարելու` կկարողանա արձանագրել խոշորի շրջանառությունը՚,- մանրամասնեց պատգամավորը` հավելելով, որ ԲՀԿ-ի այս առաջարկին կողմ են նաեւ ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ