Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՙՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԸ ԱՆՀԱՋՈՂ Է ԸՆՏՐՎԱԾ՚

Արխիվ 12-16

ՙՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԸ ԱՆՀԱՋՈՂ Է ԸՆՏՐՎԱԾ՚

Վերահսկիչ պալատի  նախորդ տարվա  հաշվետվությունն այս տարի քննարկվեց հանձնաժողովներում: Քննարկմանը, սակայն պասիվ էին  ընդդիմադիրներն ու  այլընտրանքային համարվող ԲՀԿ-ն: Իրավունքն արդեն ներկայացրել է ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի դիրքորոշումը: Իսկ ՀՅԴ-ի կարծիքը պարզելու համար ՙԻրավունքը՚ զրուցեց Դաշնակցություն խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:  ՙՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում մեր խմբակցության ներկայացուցիչը ես եմ, բայց մեկնել էի գործուղման: Իսկ թե ինչու էին մնացած ընդդիմադիր քաղաքական ուժերը պասիվ,  դժվարանում եմ ասել, բայց ցանկալի է, որ ակտիվ լինեն՚,- ասաց  Ա. Մինասյանը:
-Պրն Մինասյան, հոկտեմբերի տասին կայանալիք  ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՙԺառանգության՚ համատեղ հանրահավաքին  ՀՅԴ-ն չի մասնակցում` հանրահավաքի օրակարգում սահմանադրական բարեփոխումների  հարցի  ընդգրկման պատճառով, բայց եթե հաշվի առնենք, որ  ՙՔառյակի՚ 12 կետերի մասին եւս խոսվելու է հանրահավաքում, արդյոք դա  հաշվի առնելով` չէր կարելի մասնակցել   հանրահավաքին:
- Ո±նց եք պատկերացնում` մենք մասնակցենք մի հանրահավաքի, որտեղ քննադատություն է հնչում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին եւ չպատասխանե±նք: Իսկ եթե պատասխանենք, դա արդեն հանրահավաք չի լինի, այլ` կոնֆերանս: Ինչ վերաբերում է 12 կետերին, ապա  դրանց  մասով պայմանավորվածությունը հետեւյալն է` ՙՔառյակը՚ 12 կետերի միասնական ամփոփում պետք է տա: Այն կետերի շուրջ, որոնց մասով միասնականություն չի լինի, հանրահավաքում ՙՔառյակի՚  անունից այդ կետերի  մասին միասնական հայտարարություն չի արվի: Իսկ այն կետերի շուրջ, որոնց  մասով կլինի միասնական տեսակետ, հանրահավաքում դրա մասին կասվի:
- Հանրահավաքում Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության հարցը քննարկվելո±ւ է հանրահավաքում:
- Տեղեկություն չունեմ` ՙեռյակն՚ ինչ հարցեր է քննարկելու:
- Այնուամենայնիվ,  ճիշտ կլինի, որ քննարկվի, հաշվի առնելով, որ հենց այդ օրն է ստորագրվելու ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը:
- Գիտեք,  իմ անձնական կարծիքով` ամսի 10-ը հանրահավաք անցկացնելու համար, անհաջող  օր է: Անկախ նրանից` կքննարկվի Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, թե ոչ, բայց հնարավոր է միջազգային շատ լրատվամիջոցներ, օգտագործելով տեխնիկական հնարավորությունները,  փորձեն կապել այս հանրահավաքը Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հետ, որը լուրջ հարված կհասցնի մեր պետությանը: Մենք առաջարկել ենք, որ հանրահավաքն արվի հոկտեմբերի 15-ից հետո, որպեսզի սահմանադրական փոփոխությունների մասին մենք ունենանք մեր տեսակետը: Սա նաեւ հանրահավաքի կազմակերպիչ մյուս ուժերին է վերաբերում, որպեսզի իրենք կարողանան  փաստարկված առարկություններ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների մասին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ