Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ

ՙԻրավունքի՚ ունեցած տեղեկությունների համաձայն` ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանն ազատվելով իր պաշտոնից, անցել է այլ աշխատանքի: Այժմ Վ. Գրիգորյանը նշանակվել է Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում Վ. Գրիգորյանը նշեց, որ թատրոնի տնօրենի համար եղել է մրցույթ, որի արդյունքում ինքն է հաղթել, սակայն հետո շեշտեց, որ թատրոնի տնօրեն լինելն այդքան էլ հեշտ աշխատանք չէ. ՙԱյս պահին որեւէ բան ասելը տեղին չէ, մի բան է, երբ դրսից ես համակարգում, այլ բան` երբ ներսից կոմպեսացնում ես: Մինչեւ չհասկանամ ինչն ինչոց է, թատրոնն ինչ ուղղությամբ է գնում, ծրագրեր կան, որոնք բոլորը պիտի իրականացվեն, ժամանակ է հարկավոր: Առայժմ այսօր ընդամենը  ծանոթացել եմ կոլեկտիվին: Բնականաբար, ես կփորձեմ զարգացման, տեխնիկական հարցերով, ամբողջապես զբաղվել կոնկրետ թատրոնով: Հիմա ինչ պիտի արվի եւ ինչ ճանապարհներով, դա կերեւա մոտ ապագայում՚,- ասաց նորանշանակ տնօրենն ու հավելեց. ՙՉէի ասի, որ դա հեշտ աշխատանքներից է, պարոն Հակոբյանին իհարկե շնորհակալություն, որ ինչքան աշխատել է, ինչ կարողացել արել է ու թատրոնը պահպանել: Թատրոնն աշխատում է, ունի խաղացանկ, դե, ես էլ պիտի փորձեմ լրացնել եւ շարունակել՚:
Արդեն թատրոնի նախկին տնօրեն ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց, որ ինքն է հրաժարվել թատրոնի տնօրենի պաշտոնից. ՙԵս հրաժարվեցի պարզապես: Հիմա տեղափոխվել եմ այլ աշխատանքի` Համազգային թատրոնում բեմադրող ռեժիսոր եւ դերասան եմ: Հրաժարվեցի, որովհետեւ հոգնեցի, ուզում եմ ազատ ապրել՚,- նշեց Դ. Հակոբյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ