Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՍԵՎԱԿՅԱՆ ՊՈԵԶԻԱՆ՝ ԻԲՐԵՎ ՆՎԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՍԵՎԱԿՅԱՆ ՊՈԵԶԻԱՆ՝ ԻԲՐԵՎ ՆՎԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ


«ԶԱՐԹՈՆՔ» համերգային ընկերությունն իր գործունեության 23 տարվա ընթացքում հանդիսատեսին է  ներկայացնում գրական-երաժշտական երեկոներ, հայ դասական պոետներին նվիրված համերգներ, նշում նրանց հոբելայնները, ներկայացնում հայ պոեզիայի ընտրանին, կազմակերպում հայրենասիրական երգերի երեկոներ, աշուղական համերգներ… Երեկ  «ԶԱՐԹՈՆՔԻ» սևակայան երեկոն  նվիրվեց ուսուցիչների միջազգային օրվան:

«Սա լավագույն նվերն էր, որ կարող էր լինել… Սևակ միշտ և անընդհատ կարելի է լսել, հատկապես, երբ այն կարդում են այնպիսի արտիստներ, ինչպիսիք Գրետա Մեջլումյանը, Սիլվա Յուզբաշյանն ու Արթուր Ութմազյանն են: Ինքս դպրոցում աշխատել եմ 26 տարի ու վստահեցնում եմ, որ ուսուցչի դերը երկրի առաջընթացքի գործում բոլոր ժամանակներում խիստ կարևոր է»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում նշեց հանդիսատեսի շարքում գտնվող մաթեմատիկայի ուսուցչուհի ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

«Շնորհավորում եմ դահլիճում ներկա գտնվող բոլոր ուսուցիչներին, ովքեր այսօրվա հանդիսատեսի շարքում մեծամասնություն են կազմում: Խոնարհումս Ձեզ՝ մարդիկ, ովքեր առավելն են արժանի հարգանքի, գնահատանքի. Ձեր դերը սերունդների կրթության ու դաստիարակության հարցում անասելի է»,- իր խոսքում նշեց «ԶԱՐԹՈՆՔ» համերգային ընկերության տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ