Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ՝ «ԵՌՅԱԿԸ» ՃԱՆԱՊԱՐՀ Է ՀԱՐԹՈՒՄ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ՝ «ԵՌՅԱԿԸ»

ՃԱՆԱՊԱՐՀ Է ՀԱՐԹՈՒՄ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ԱԺ չորրորդ գումարման  պատգամավոր  Լարիսա Ալավերդյանից  «Իրավունքն» այսօր պարզեց՝ ի՞նչ տպավորություն  ունի  ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության»  մարզային հանրահավաքներից, արդյոք ժողովուրդը կմիավորվի այդ ուժերի շուրջ: «Ժողովուրդը պատրաստակամ է միավորվելու, եթե քաղաքական ուժերն արդյունավետ ճանապարհ ընտրեն եւ հասնեն այն նպատակին, որը հնչեցվում է»,- վստահեցնում է նախկին պատգամավորը:

-Տեսակետ կա, որ «Եռյակը», մարզային հանրահավաքներով, դժգոհության ալիքը բորբոքելով, ճանապարհ է հարթում նախկին նախագահ Ռ.Քոչարյանի համար:

-Ես դա չեմ բացառում: Մենք քսան տարվա  փորձ ունենք եւ տեսել ենք՝ ինչպես են քաղաքական ուժերն արագ եւ անսպասելի փոխում իրենց կողմնորոշումը: Եթե Քոչարյանը լինի բավական ակտիվ, կկարողանա այնպիսի  վիճակ ստեղծել, որ իր համար շահեկան լինի: Ես նկատել եմ, որ դյուրահավատությունը, շահավետության փնտրտուքը  քաղաքական ուժերին մեկ բեւեռից տանում է մի այլ բեւեռի: Շատերը, ցավոք, ղեկավարվում են պահի կամ նեղ անձնական խմբակային շահերով: Քանի որ երկրորդ նախագահին վերադարձնելու մասին խոսեցիք, պարտադիր չէ, որ դա «Եռյակի» կողմից արվի: «Եռյակում» կլինեն խմբեր, անձեր, կլինեն այնպիսի ուժեր, որոնք  քաղաքական այդ երեք ուժերի հետ որեւէ առնչություն չունեն եւ գուցե դառնան հիմք երկրորդ նախագահի վերադարձի համար:

- «Եռյակն» իր առջեւ դրել է իշխանափոխության պահանջը: Արդյո՞ք դա ի կատար կածվի:

-Ես ինքս իշխանության  փոփոխությունը լավ նպատակ չեմ համարում, որովհետեւ փորձը ցույց  է տվել՝ պետք է լինի համակարգի փոփոխություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ