Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԵՍ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱԴՐԸ ՉԵՄ. ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆ

Արխիվ 12-16

ԵՍ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱԴՐԸ ՉԵՄ. ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆ

 

Ինչպես հայտնի է,  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունի նոր ղեկավար, ով  Սփյուռքի արդեն նախկին փոխնախարար Արմեն Հայրապետյանն է: Վերջինս, լրատվամիջոցներից մեկի  տեղեկությունների համաձայն, «ՍԱՄՍՈՒՆԳ» խանութների ցանցի սեփականատերն  է: ՍԱՊԾ-ի  նախկին ղեկավարն Աբրամ Բախչագուլյանն էր, ով  ազատվել էր աշխատանքից իր դիմումի համաձայն: Սակայն մամուլի  հրապարակումների համաձայն՝ Բախչագուլյանի աշխատանքից ազատման  դիմում գրելը սպասելի էր, քանի որ նա երկու անգամ  նկատողություն էր ստացել  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՍԱՊԾ նախկին ղեկավար Աբրամ Բախչագուլյանի հետ:

-Պրն Բախչագուլյան, ինչո՞ւ աշխատանքից ազատման դիմում գրեցիք:

-Էդպես որոշեցի:

-Իսկ եթե ավելի անկեղծ:

-Ես անկեղծ եմ:

- Միգուցե պատճառն այն էր, որ երկու անգամ վարչապետի կողմից նկատողությո՞ւն եք ստացել:

- Ես վարչապետի կողմից նկատողություն չեմ ստացել:

- Այսինքն ՝մամուլի հրապարակումները ճիշտ չե՞ն:

- Ես վարչապետի կողմից նկատողություն չեմ ստացել եւ մամուլի  հրապարակումներին գնահատական չեմ տալիս: Ես գնահատական եմ  տալիս իմ գործողություններին, որոնք լինում են, այլ ոչ թե գրում են:

-Պրն Բախչագուլյան,  տեսակետ կա, որ  աշխատանքից ազատման դիմում գրելը ձեր կողմից սպասելի էր, քանի որ դժգոհություն կար ձեր ղեկավարումից:

-Ես կարծիքներ չեմ մեկնաբանում, փաստերն են մեկնաբանում: Ինչ վերաբերում է փաստերին, ապա ՍԱՊԾ-ը Հայաստանում  կայացած է:

-Փաստորեն գոհ եք ձեր պաշտոնավարումից:

-Ես էսպես ասեմ: Կարծում եմ՝ հասել ենք որոշակի նպատակների եւ իրականացրել մեր առջեւ դրված խնդիրները:

-Դե շարունակեիք լուծել խնդիրները եւ կյանքի կոչել այլ նպատակներ, ինչո՞ւ ազատման դիմում գրեցիք:

-Ցանկացած գործողություն ունի սկիզբ եւ վերջ: ՍԱՊԾ-ի կայացումն ավարտվել է: Հիմա  ոլորտի զարգացման հերթն է, որն ուրիշ մարդիկ  պետք է անեն:

-Իսկ միգուցե Հովիկ Աբրահամյանն ազատվում է  նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերի՞ց, որոնցից մեկն էլ Դուք եք:

-Ես Տիգրան Սարգսյանի կադրը չեմ, ես ՀՀԿ-ի կադրն եմ:

-Այլ աշխատանքի անցնելու առաջարկ ստացե՞լ եք: Եթե այո, ապա ո՞ր ոլորտում ենք Ձեզ տեսնելու առաջիկայում:

-Թույլ տվեք էդ հարցին չպատասխանեմ:

- Իսկ Ձեզ ո՞ր ոլորտում եք տեսնում:

- Ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ: ՀՀԿ ղեկավարն ինչպես որոշի, այնպես էլ կլինի:

-Ձեզ փոխարինում է Սփյուռքի նախկին փոխնախարարը, ով, ըստ էության, ոլորտի հետ ոչ մի առնչություն չունի: Կկարողանա՞ լուծել իր առջեւ դրված խնդիրները:

-Կարծիքներ ու կանխատեսումներ անելն առանց հիմքի անշնորհակալ  գործ է: Ես Արմեն  Հայրապետյանին հաջողություն եմ մաղթում:

Սոնա Դավթյան









Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ