Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՍՐԲԱՊԻՂԾ ՖԱՆԱՏԻԿՈՍԸ ՀԱՅ ՀԱՆՑԱԿԻՑ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՍՐԲԱՊԻՂԾ ՖԱՆԱՏԻԿՈՍԸ ՀԱՅ ՀԱՆՑԱԿԻՑ ՈՒՆԻ

Ինչպես արդեն հաղորդել էինք, կրոնական էքստրեմիստ, ՙԵրկնքի քաղաքացիներ՚ աղանդավորական շարժման անդամ, ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից Գառնիի տաճարը պղծելու կապակցությամբ ոստիկանությունը քննություն է իրականացնում: Եվ ահա որոշակի հետաքրքիր տեղեկատվություն հայտնաբերվեց նրա աղանդակից ոմն Գեորգի Սոլդատովի համացանցային էջում: Ինչպես տեղեկանում ենք այդ էջից, սրբապիղծի դեմ քրեական հետապնդում է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածով (պատմության եւ մշակույթի հուշարձանների ոչնչացում կամ վնասում), որով նախատեսված է մինչեւ 5 տարի ազատազրկում: Նույն էջից տեղեկացանք, որ որպես վնասի փոխհատուցում` ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջել է շուրջ 2100 դոլար:
Բայց ամենակարեւորը, պարզվում է, որ Հայաստանում Մաքսիմ Նիկիտենկոն ունի տեղացի հանցակից, նույն աղանդավորական շարժման անդամ ԱՐԾՐՈՒՆ ՍԱՄՎԵԼԻ ԱՅՎԱԶՅԱՆ, ում հետ եւ ապրում է այդ կրոնական էքստրեմիստը: Ավելին, Ռուսաստանում գտնվող աղանդակիցները հանցագործ Նիկիտենկոյին օգնելու նպատակով սկսել են դրամահավաք, եւ դրամական փոխանցման  նպատակով` կապի համար հրապարակել են նաեւ Արծրուն Այվազյանի բջջային հեռախոսահամարը: Բնականաբար, եթե իրավապահները զբաղվեն հանցակից Արծրուն Այվազյանով, ապա պատրաստակամ ենք նրանց տրամադրել այդ հեռախոսահամարը:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ