Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ ԵՂԱՆԱԿԸ ՆՈՐԻՑ ԿՑՐՏԻ

Արխիվ 12-16

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ ԵՂԱՆԱԿԸ ՆՈՐԻՑ ԿՑՐՏԻ

- Ինչ եղանակային անակնկալ սպասենք հոկտեմբեր ամսին:
Հարցին պատասխանում է ԱԻՆ հիդրոմետ
ծառայության օդերեւութաբանության
կենտրոնի պետի տեղակալ
ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ.
-Հոկտեմբերը մայիսից հետո ամենախոնավ ամիսն է: Օդի ջերմաստիճանը սկսում է նվազել. եթե սեպտեմբերին Արարատյան դաշտում եւ Երեւանում միջին ջերմաստիճանը 21 աստիճան էր, ապա հոկտեմբերին այն նվազում է մինչեւ 13 աստիճան: Այս տարվա հոկտեմբեր ամսին ե°ւ օդի ջերմաստիճանը , ե°ւ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում:
Առաջիկա օրերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կդիտվի մառախուղ եւ մանրամաղ անձրեւներ, Երեւանում օդի ջերմաստիճանը ցերեկը կդիտվի 22-24, գիշերը` 8-10 աստիճան: Արդեն այսօրվանից կդիտվի անկայուն եղանակ:
Ամսվա առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում եւ Երեւանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 24-26 աստիճան, երկրորդ տասնօրյակումª գիշերը կիջնի մինչեւ 0 աստիճան, իսկ երկրորդ տասնօրյակից օդի ջերմաստիճանը կնվազի: Շիրակում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 17-20 աստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում կիջնի գիշերը մինչեւ -3-7 աստիճան: Լոռիում ամսվա առաջին օրերին օդի ջերմաստիճանը կտատանվի 18-20 աստիճանների սահմաններում, իսկ ամսվա երկրորդ տանօրյակում կնվազի` գիշերը -2-4 աստիճան: Տավուշում առաջին օրերին 20-24 աստիճան է կանխատեսվում, իսկ երկրորդ տասնօրյակում` կտատանվի -2+4 -ի սահմաններում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ