Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՛՛ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԸ՛՛

Արխիվ 12-16

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՛՛ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԸ՛՛


Այսօր տեղի ունեցավ ՀՀՈ կարգապահական հանձնաժողովի առաջին նիստը: Օրակարգի միակ հարցը՝ Հանձնաժողովի անդամ ՛՛Քաղաքացիական հասարակության ինստիտուտ՛՛ ՀԿ-ի ներկայացուցիչ Արման Դանիելյանի՝ Հանձնաժողովից դուրս գալու մասին դիմումի քննարկումն էր: ՛՛Դասալքության՛՛ պատճառն էլ այն էր, որ Հանձնաժողովը չի աշխատում: Հանձնաժողովը չէր էլ կարող աշխատել, քանի որ նրա՝ 2014-ի մայիսին ձևավորված նոր կազմը այսօր հավաքվել էր առաջին անգամ:

Հանձնաժողովը ընդգրկում է 11 անդամ` ոստիկանության 5 պաշտոնյա, կառավարության 1 պաշտոնյա և հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչ: Ինչպես երևում է, ձայների մեծանասնությունը պատկանում է ոչ հասարակական կազմակերպություններին: Ինչո՞ւ եմ դա նշում: Բացառապես այն պատճառով, որ պարզ դառնա. պարոն Դանիելյանի ՛՛հրաժարականի՛՛ հարցը լուծելու համար ՀԿ-ների ձայները նշանակություն ունենալ չէին կարող:

Կատակ է. նման դիմումները քննարկման ենթակա չեն: Հետևաբար, այսօրվա նիստի նպատակն էր մեղմացնել դիմումատուի դեմարշի բարոյական հետևանքները...

Հաջողվե՞ց:

Կարծում եմ՝ ոչ, քանի որ ներկաներից գրեթե բոլորը եկան այն եզրակացության, որ Հանձնաժողովի՝ կառավարության կողմից հաստատված կանոնակարգը պարզապես հնարավորություն չի տալիս արդյունավետ գործելու:

Արձանագրված հետևությունն այն էր, որ պետք է փորձել փոխել կանոնակարգը: Կարծում եմ, որ դա չի հաջողվի, ինչպես և չհաջողվեց համոզել պարոն Դանիելյանին` ետ վերցնել դիմումը:

Սակայն փորձել, այնուամենայնիվ, պետք է...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ