Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՍՊԱՍԵԼԻ ԷՐ, ՈՐ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆՆ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ ԿԳՐԻ. ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ

Արխիվ 12-16

ՍՊԱՍԵԼԻ ԷՐ, ՈՐ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆՆ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ ԿԳՐԻ.

ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ

 

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի նախկին  քարտուղար Բաբկեն Պիպոյանը ՍԱՊԾ մամուլի քարտուղարի  պաշտոնին հրաժեշտ տալուց հետո   բազմիցս անդրադարձել  է սննդի ոլորտում առկա խնդիրներին, քննադատել կառույցի աշխատանքը:  Բ. Պիպոյանը, «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ իր համար անակնկալ չէր Բախչագուլյանի՝ աշխատանքից ազատման դիմում գրելը. սպասելի էր, որ ոլորտում փոփոխություններ կլինեն:

Պիպոյանը հիշեցնում է՝ Աբրամ Բախչագուլյանը եղել է  մենեջեր, ոչ թե սննդամթերքի անվտանգության մասնագետ: «Ես այն կարծիքին եմ, որ ՍԱՊԾ-ը պետք է  ղեկավարվի նեղ մասնագետների  կողմից: Մինչ օրս հայտնի չէ՝ ինչո՞ւ է Բախչագուլյանն  ազատվել աշխատանքից: Ի վերջո, նրան աշխատանքից ազատողները պետք է գնահատական տային Բախչագուլյանի աշխատանքին»,- ասաց   ՀԿ-ի նախագահը՝հավելելով, որ սննդամթերքի անվտանգությանն պետական ծառայությունը որպես պետական համակարգ արդյունավետ չի գործում:

Ինչ վերաբերում է ՍԱՊԾ-ի նոր ղեկավար Արմեն Հայրապետյանից սպասելիքներին, մեր զրուցակիցը համեմատություն անցկացրեց Բախչագուլյանի եւ նոր ղեկավարի միջեւ: «Բախչագուլյանը  երեք  տարի աշխատել էր  ոլորտում  եւ հասցրել ձեռք բերել մասնագիտական որոշակի գիտելիքներ: Իսկ  նոր ղեկավարը եկել է այլ ոլորտից եւ  չի կարող ունենալ  որեւէ գիտելիք  սննդամթերքի անվտանգության  մասին:  Վաղաժամ է ասել՝ ինչպես կղեկավարի Արմեն Հայրապետյանը, գուցե իրականացվեն լուրջ շեշտադրումներ»,- եզրափակեց ՀԿ-ի ղեկավարը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ