Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

CD-ՆԵՐԻ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

CD-ՆԵՐԻ
ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ


Ինչպես հայտնի է, 2007-ին, երբ 9 տարվա լռությունից հետո ԼՏՊ-ն վերադարձավ հրապարակային քաղաքական դաշտ, նրա ճամբարակիցները տեսասկավառակների (CD-ների) միջոցով լայնորեն տարածում էին ՙառաջնորդի՚ ելույթները, տարատեսակ հակաիշխանական տեսահոլովակները եւ այլ նյութերը, ու այդ պրակտիկան շարունակվել էր նաեւ 2008-ին: Այն ժամանակ դա կոչեցին ՙCD-ների հեղափոխություն՚, քանզի դա բավականին արդյունավետ քարոզչական միջոց էր: Սակայն ճակատագրի հեգնանքով հիմա կրկին հայտնվել են CD-ներ, բայց այլ բնույթի: Քաջատեղյակ աղբյուրի վկայությամբ` այժմ ՀԱԿ ակտիվիստների միջավայրում տարածվում են CD-ներ, ուր ցցված է ԲՀԿ-ին առնչված որոշ անձանց ամենաակտիվ մասնակցությունը մարտիմեկյան ընդվզման ճնշմանը, ինչպես նաեւ նույն ՀԱԿ առաջնորդների` ժամանակին ԲՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցրած բացասական ելույթների ամենասուր հատվածները: Այդ CD-ների տեսանյութերում նաեւ ուղղակիորեն հնչում է հարցադրում, թե ինչպե±ս կարելի է գործակցել ՙմարտիմեկյան դահիճների՚ հետ եւ այդքան ցինիկաբար տրորել զոհերի արյունը: Ինչեւէ, այս երեւույթը թերեւս կարելի է անվանել ՙCD-ների հակահեղափոխություն՚, եւ, ի դեպ, լուրեր են պտտվում, որ առաջիկա օրերին այդ տեսանյութերը կհայտնվեն նաեւ համացանցում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ