Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԳԱՌՆՈՒ ՍՐԲԱՊԻՂԾԸ ՆԱԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ Է ԱՉՔԻ ԸՆԿԵԼ ԻՐ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ԳԱՌՆՈՒ ՍՐԲԱՊԻՂԾԸ ՆԱԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ Է ԱՉՔԻ ԸՆԿԵԼ ԻՐ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՄԲ

ՙԻրավունքի՚ նախորդ համարներում անդրադարձել էինք ռուսաստանցի ՙզբոսաշրջիկ՚, ՙԵրկնքի քաղաքացիներ՚ կրոնական էքստրեմիստական ուղղության հետեւորդ Մաքսիմ Նիկիտենկոյին, որը վերջերս պղծել էր Գառնիի տաճարը ու սկսել աղմկել սոցցանցերում: Ավելին` մենք հույս էինք հայտնել, որ աղաղակող փաստերի հիման վրա, իրեն հոգեւոր առաքելություն վերագրող այս անձը արժանի պատիժ կստանա ու հենց հայաստանյան բանտերից մեկում էլ կապաշխարի իր մեղքերի համար: Սակայն, պարզվում է` վերջինիս արկածները Հայաստանում այսքանով չեն սահմանափակվել ու նա նույնպիսի ագրեսիվ պահվածքով ոտք է դրել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Արձագանքելով ՙԻրավունքի՚ հոդվածին` Մայր Աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն ՏԵՐ ԱՍՈՂԻԿ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գրել է. ՙԱյս սրիկան եկել էր նաեւ Մայր Աթոռ եւ հայտարարում էր, որ մենք քրիստոնյա չենք, այլ` հերետիկոս ազգ: Շատ եմ ցավում, որ տեղյակ չէի այս անմիտի արարքին...՚: Ապա իրավացիորեն նշել. ՙՀայրենի պետության պատկան իշխանությունները պարտավոր են ամենախիստ պատժի ենթարկել այս չարագործին, ով հանդգնել է ոտնահարել մեր ազգային ժառանգության մաս հանդիսացող հնամենի տաճարը, ինչպես նաեւ վիրավորել հայ քրիստոնյայի ազգային-եկեղեցական արժանապատվությունը՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ