Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԴԻԱԿՆ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԴԻԱԿՆ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ

Օդեսա քաղաքի կոմունալ ծառայության աշխատակիցները, Պրիմորսկի շրջանում` տարածքը մաքրելու ժամանակ աղբամանում հայտնաբերել էին սպանված մարդու կիսամարմին. բացակայում էին գլուխն ու վերջույթները:

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԸ ՉԵՆ ԹՌՉՈՒՄ

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի իրավապահները, հավանաբար, այն կարծիքի են, որ հրազենի փամփուշտն այնչափ կույր է, որ արձակված լինելով թռչունի ուղղությամբ` կարող է դիպչել 5 օրական երեխայի աչքին:
Բալիկը գտնվում էր հոր ձեռքին, երբ արձակվել էր ճակատագրական կրակոցը: Որսորդական հրացանի փամփուշտը դիպել էր երեխայի գլխին ու դուրս եկել աչքից:
Ըստ ոստիկաններիª անզգույշ որսորդին մեղադրանք չի առաջադրվի, քանի որ դեպքըª դժբախտ պատահար էր, իսկ որսորդն իրավունք ուներ գտնվել այդ տարածքում:


ԳԱՂՏՆԻ ՀԵՏՔԵՐԻ ԳԱՂՏՆԻ ՈՉՆՉԱՑՈՒՄ

Պատգամավորը իր ծառայողական համակարգիչն ու հեռախոսը ի±նչ նպատակների կարող է ծառայացնել:
Ճիշտ էª ցանկացած անձնական նպատակների, հետեւաբար...
Շվեդիայի խորհրդարանի այն պատգամավորների համակարգիչները, ովքեր ընտրություններից հետո ազատելու են իրենց աշխատասենյակները, կայրվեն: Նման ոչ սովորական եղանակով են որոշել Շվեդիայում պաշտպանել անձնական տվյալներն ու ծառայողական տեղեկատվությունը, որ պահվում է համակարգիչներում: Ավելին. համակարգչային սարքավորումները, ծառայողական հեռախոսները եւ այլ էլեկտրոնային սարքավորումների ոչնչացումը կատարվելու է գաղտնի:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ