Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՙՙԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՙԶԱՄԲՅՈՒՂԸ՚

Արխիվ 12-16

ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՙԶԱՄԲՅՈՒՂԸ՚


Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԸ ժամանակավոր դադար է հայտարարել: Այն պայմանավորված է իր առաջնեկի` Սերգեյի լույս աշխարհ գալով:
-Առաջնեկի լույս աշխարհ գալով ինչ փոխվեց Ձեր կյանքում:
- Ռեժիմը: Իսկ եթե կատակը դնենք մի կողմ, մեր կյանքում հայտնվեց երջանկության ՙզամբյուղը՚:
- Ըստ Ձեզ` ում է ավելի շատ նման փոքրիկը:
- Առաջին իսկ վայրկյաններից ինձ ասացին, որ նա հայրիկի (Յուրի Իգիթխանյան) կրկնօրինակն է: Եվ իսկապես` այդպես էլ կա: Ճիշտ է, բնավորության որոշ գծեր ինձնից էլ է ժառանգել, սակայն ոչ այնքան վառ են արտահայտված:
- Դուք էլ բոլոր զույգերի պես տղա երեխայի էիք սպասում, թե...
- Միշտ էլ գիտեի, որ իմ առաջնեկը տղա է լինելու, ոչ թե այն բանի համար, որ պարտադիր ծրագիր է այդ սեռի ներկայացուցիչ ունենալը: Ուղղակի շատ եմ սիրում տղա երեխաների: Բնականաբար, այդ մասին գիտեր ամուսինս: Երբ իմացանք` բալիկի ենք սպասում, մեզ համար պարզ էր, որ շուտով տանը կհայտնվի եւս մեկ տղամարդ:  
- Ինչու որոշեցիք նրա անունը Սերգեյ դնել:
- Յուրայի հայրիկի անունն է: Ինչու ոչ, նրան շատ է սազում այդ անունը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հ.Գ.
Նյութը ամբողջությամբ կարդացե°ք ՙԶարուհի՚ ամսագրի հոկտեմբերյան համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ