Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

՞ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ՞ ԹԹՎԱԾ ՅՈԳՈՒՐՏԻ ՀԱՄԱՐ ԸՆԴԱՄԵՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՆ ՍՏԱՑԵԼ

Արխիվ 12-16

՞ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ՞ ԹԹՎԱԾ ՅՈԳՈՒՐՏԻ ՀԱՄԱՐ ԸՆԴԱՄԵՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՆ ՍՏԱՑԵԼ



Ընթերցողները, հավանաբար, կհիշեն, որ «Իրավունքը» օգոստոսի 27-ին հրապարակել էր  «Թթված յոգուրտ «Աշտարակ կաթ»- ից, թե՞ սուպերմարկետի անփութություն» վերտառությամբ հոդված, որում բարձրաձայնել էինք «Պավիլիոն» սուպերմարկետից  գնված  «Աշտակաթ կաթ» ֆիրմային պատկանող թթված յոգուրտի մասին:  Պատկան կառույցը՝ Սննդամթերքի անվտանգության պետական  ծառայությունը  (ՍԱՊԾ)մեզ խոստացավ ահազանգին ընթացք տալ. ՍԱՊԾ-ի  տեսուչները կայցելեն համապատասխան վաճառակետ եւ ուսումնասիրություններ կիրականացնեն:

Իսկ «Աշտարակ կաթ» ֆիրմայի մարկետինգային բաժնի ղեկավար Արամ Մինասյանն էլ ասաց, որ իրենց մասնագետը կայցելի այդ սուպերմարկետ՝ ստուգելու մնացած խմբաքանակն ինչ պայմաններում է պահվում:

Մեր հրապարակումից անցել է արդեն երկու ամիս: «Իրավունքը» ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանից   հետաքրքրվեց՝  ծառայության տեսուչների ուսումնասիրությունները ինչ են  պարզել: Մամլո խոսնակի  տեղեկացմամբ  ՍԱՊԾ տեսուչները դիտարկումներ են անցկացրել «Պավիլիոն» սուպերմարկետում, սակայն  ժամկետանց սնունդ, մակնշման հետ կապված  խախտումներ չեն հայտնաբերել: «Մեր աշխատակիցները նախազգուշացրել են սուպերմարկետի տնօրինությանը լինել ուշադիր եւ թույլ չտալ խախտումներ»,- եզրափակեց Արմինե Սուքիասյանը:

Փորձեցինք նաեւ «Աշտակաթ կաթ» ֆիրմայի մարկետինգային բաժնից պարզաբանումներ ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ