Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՍԵՐՏՈՐԵՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՍԵՐՏՈՐԵՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ


ՀՀ մշակույթի նախարարության եւ Ղազախստանի Հանրապետության մշակույթի եւ սպորտի նախարարության միջեւ ստորագրվեց  2015-2017 թթ. Համագործակցության ծրագիր: Ծրագիրը բաղկացած է 17 հոդվածից ե վերաբերում է մշակույթի եւ արվեստի բոլոր ոլորտներին: Ծրագրի հիմքում ընկած է 2006 թվականի հոկտեմբերի 6-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը:  Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Ղազախստանի Հանրապետության մշակույթի եւ սպորտի նախարար Արըստանբեկ Մուհամեդիուլին: Նրա գլխավորած պատվիրակությունը տիկին Պողոսյանի հրավերով հոկտեմբերի 5-ին ժամանել է Երեւան եւ Ղազախստան կվերադառնա հոկտեմբերի 10-ին: Մինչ ՀՀ մշակույթի նախարարություն այցելելը, պատվիրակությունը նախ ռուսական արվեստի թանգարարնում ներկա էր գտնվել  «Ղազախստան» խորագրով լուսանկարչակակն ցուցահանդեսի բացմանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով`Հայաստանը եւ Ղազախստանը սերտորեն համագործակցում են մշակույթի ոլորտում. «Ստորագրված փաստաթուղթը ընդգրկում է մշակույթի բոլոր ոլորտները: Մեր համագործակցությունը այդ ոլորտներում շատ արդյունավետ է»,-նշեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Ղազախստանի Հանրապետության մշակույթի եւ սպորտի նախարար Արըստանբեկ Մուհամեդիուլինը նույնպես  նշեց, որ ուրա է երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության համար :

Ստորագրված համաձայնագրով կողմերը բարենպաստ պայմաններ են ստեղծում թատերարվեստի, կրկեսային արվեստի, կինեմատոգրաֆիայի, գրականության , գրադարանյին եւ թանգարանային գործի, կերպարվեստի եւ ժամանակակից արվեստի բնագավառում: Ծրագիրը հնարավորություն կտա տեղեկատվություն փոխանակել երկու պետությունների տարածքում անցկացվող միջազգային փառատոների մասին,  կնպաստի համագործակցությանը կինեմատոգրաֆիայի ոլորտում`խրախուսելով ազգային կինեմատոգրաֆիկական կազմակերպություննների միջեւ համագործակցությունը ֆիլմարտադրության, տարածման եւ հանրային ցուցադրությունների միջոցով:  Ըստ ստորագրված ծրագրի` հնարավոր կլինի երկու պետությունների մշակույթի եւ ավեստի կրթական հաստատություննների միջեւ ուղիղ կապերի հաստատմանը: Կողմերը կարող են տեղեկատվություն փոխանակել պատմամշակութային ժառանգության, հուշարձանների հաշվառման, պահպանության, վերականգնման, , օգտագործման եւ հանրահռչակման վերաբերյալ, ինչպես նաեւ կուսումնասիրեն համատեղ վերականգնողակակն աշխատանքների, գիտական եւ գործնական սեմինարների, մասնագետների եւ փորձագետների հանդիպումների , արշավախմբերի կազմակերպման հնարավորությունները: Կապահովվի նաեւ երկու երկրների քաղաքացիների համար արխիվներում, գրադարաններում եւ թանգարաններում գտնվող մշակութային արժեքների հասանելիությունը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ