Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՐԲԵՔ ՔՐԵԱԿԱՆ ՏԱՐՐՈՎ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԷՐ ՆՇԱՆԱԿԻ ԻՐԵՆ ՕԳՆԱԿԱՆ»

Արխիվ 12-16

«ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՐԲԵՔ ՔՐԵԱԿԱՆ ՏԱՐՐՈՎ

ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԷՐ ՆՇԱՆԱԿԻ ԻՐԵՆ ՕԳՆԱԿԱՆ»


«Մամուլի հրապարակումները միշտ չէ, որ լիովին համապատասխանում են րականությանը: Ես ինքս անձամբ Զարզանդին ճանաչում եմ, որպես նորմալ, շնորհքով անձնավորություն: Ես չեմ կարող իր  մեջ ինչ-որ քրական տարր տեսնել, նա չի էլ համապատասխանում որեւէ քրեական տարրի չափանիշների, Զարզանդը նորմալ, շհփվող անմիջական մարդ է: Ինչ վերաբերում է վերոնշյալ խոսակցություններին, ապա վստահեցնում եմ Ձեզ, որ Սուրիկ Խաչատրյանը երբեք քրեական տարրով անձնավորության չէր նշանակի իրեն օգնական, ամոթ է: Ուղղակի մամուլը սովոր է չեղած բանից մեծ բան սարքել, միակ խնդիրը սա է: Նման խոսակցություն տարածողները այն մարդիկ են, ովքեր տեսնում են մեր մարզպետի կատարած աշխատանքները, բայց չեն ցանկանում արտահայտվել»,-անդրադառնալով այսօր մամուլում տեղ գտած այն լուրերին, ըստ որի Սյունիքի մարզպետը իրեն օգնական է նշանակել քրեական անցյալով հայտնի նախկին օգնականին iravunk.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

Ապա անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի մարզում ծավալած գործունեությանը պատգամավորը նկատեց.

- Պարոն մարզպետը առաջին իսկ օրվանից հանձն է առել զբաղվել սյունեցիներին մտահոգող խնդիրներով: Հենց իր ջանքերով, ինչու չէ նաեւ իր հանդեպ տածած հարգանքի շհնորհիվ սյունեցի հացարտադրող գործարները հացի քաշը նույնը թողելով, նվազեցրել են գինը: Իսկ երեկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սիսիանում անցկացրել է հանդիպում խորհրդակցություն Սիսիանի տարածաշրջանի դեղատների տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվել են տնտեսական հաշվարկների պահպանմամբ ազգաբնակչությանը հասանելի դեղորայքի մատակարարման հարցեր: Ինչպես Սյունիքի մարզի մնացած բնակավայրերում, այնպես էլ Սիսիանի տարածաշրջանում դեղատներն այսուհետ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ազգաբնակչությանն հասանելի կդարձնեն 10%-ով էժան: Ես Ձեզ ավելին ասեմ, այս ամենը հնարավոր էր նաեւ մինչ Սուրիկ Խաչատրյանը անել, բայց ոչ ոք չուներ այն ճիշտ աշխատանքային մոտեցումները, որոնց տիրապետում է Սերգեւիչը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ