Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«Кто дает деньги, тот и заказывает музыку». ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ՝ ԲՀԿ-ԻՆ

Արխիվ 12-16

«Кто дает деньги, тот и заказывает музыку». ԱՆԱՀԻՏ

ԲԱԽՇՅԱՆԸ՝ ԲՀԿ-ԻՆ

 

«Ժառանգության» կուսակցության անդամ, ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր Ազատության հրապարակում ժամը 18:00-ին  մասնակցելու է  ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ «Եռյակի»՝ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի,«Ժառանգության» կազմակերպած համատեղ հանրահավաքին, բայց ինչպես նշեց տիկին Բախշյանը, նա կմասնակցի   որպես ՀՀ քաղաքացի:  «Ժամը 19:00-ին կարեւոր գործ ունեմ, էնտեղ եմ գնալու»,- ասաց   նախկին պատգամավորը, ապա հավելեց, որ ելույթ չի ունենալու, քանի որ ասելիք չունի: «Մասնակցելու եմ հանրահավաքին,  քանի որ իշխանափոխության ծարավ եմ, որը պետք է լինի  համակարգային փոփոխությունների միջոցով»,- անկեղծացավ   մեր զրուցակիցը:

Անահիտ Բախշյանի համար անհասկանալի է՝ «Ժառանգության» մասնակցությունը այդ հանրահավաքին:«Մենք ի սկզբանե ԵՄ-ի անդամակցության կողմնակից ենք, իսկ մյուս երկու ուժերը՝ ԵՏՄ-ի անդամակցության կողմնակից: Սա արդեն հերիք է, որ ես ինձ այդ «Եռյակում» չտեսնեմ»»,-ասաց տիկին Բախշյանը:


- Տիկին Բախշյան, այս հարցի մասին  խոսե՞լ եք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

-Այո, այո: Րաֆֆի Հովհաննիսյանը այս նույն հարցերը բարձրաձայնել է քննարկումների ժամանակ:


- Եվ պատասխաններ չի՞ ստացել:

-Ինքը ինչի որ սպասում է, հուսանք այսօր կլսենք: Ես կարեւոր բան եմ ուզում ասել՝ որեւէ տարբերություն չեմ տեսնում գործող կուսակցության եւ ԲՀԿ-ի միջեւ:


- Համաձա՞յն եք, որ ԲՀԿ-ն է հենց «Եռյակի» քաշող  ու շարժիչ ուժը:

-Դե հա: Ինչպես ասում են, «кто дает деньги, тот и заказывает музыку»: Ո՞վ ունի էդ հնարավորությունը: ԲՀԿ-ի միակ նպատակը իշխանության հասնելն է:


- ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» իշխանության  գալ չե՞ն ցանկանում:

- Ցանկացած քաղաքակն ուժ ուզում է իշխանության գալ, բայց չունի այն ռեսուրսը, որն ունի ԲՀԿ-ը:


-«Ժառանգության» կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը  վերջերս հայտարարել է, որ ինքը նախագահի պաշտոնում տեսնում է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:  Համամի՞տ եք Ա. Մարտիրոսյանի այս հայտարարությանը:


-Այդ մեկն ընդհանրապես հասկանալի չէ: Կարծում եմ՝ Արմենը բերանից թռցրել է, շփոթվել:

- Իսկ համաձա՞յն եք  հնչեցված տեսակետին:


-Ո՞նց կարող եմ համաձայն լինել, միանշանակ ոչ:


- Ըստ Ձեզ՝ ինչու այսօր չի քննարկվելու Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը հանրահավաքի օրակարգում:


-180 աստիճան հակասությունը հենց էդտեղ է:


- Տիկին Բախշյան, հոկտեմբերի տասի հանրահավաքից հետո հասարակական-քաղաքական կյանքում ինչ փոփոխություն է տեղի ունենալու, ինչ սպասել հետագայում:


-Բա ես գիտե՞մ դրա պատասխանը: Ովքեր հավատում են, որ հանրահավաքը փոփոխություններ է բերելու, ու եթե այդ փոփոխությունը չլինի,  հերթական անգամ մարդիկ կհիասթափվեն ու ձեռքերը թափ կտան: Իսկ ես տեսել եմ մարդկանց, որոնք  հավատում են, որ փոփոխություն կլինի:


- Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանը մյուս երկու ուժերի հետ կկրի իր բաժին պատասխանատվությունը  հանրահավաքի մասնակից քաղաքացիներին հիասթափեցնելու համար:


-Չեմ ուզում, որ դա լինի, որովհետեւ Րաֆֆին տարբեր է: Ինչ ուզում եք ասեք, Րաֆֆին տարբերվում է մյուսներից:


-Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ելույթ ունենալո՞ւ է:


-Վստահ չեմ, բայց կարծում եմ՝ այո:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ