Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՎԱՐՏՎԵՑ «ՀԱՅ ՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ԱՎԱՐՏՎԵՑ «ՀԱՅ ՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ


Ամփոփվեց «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը: 12-րդ «Հայ ֆեստ»-ը կրում էր «Փառատոնային իրարանցում» խորագիրը: Փառատոնի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 1-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացմամբ: Փառատոնի ընթացքում հայ հանրությանը ներկայացվեց ավելի քան 50 տարբեր ներկայացումներ: Այս տարի փառատոնում  հյուրընկալվել էին 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլ երկրներից: Երևանյան թատրոններից «Հայ ֆեստի»-ի հիմնական ծրագրում հանդես եկան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները: Փառատոնը նաև ուսանողներին հնարավորություն տվեց ներկայացնել իրենց աշխատանքները «ԱՐՄՍ ՖԵՍՏ» ուսանողական ծրագրում: Փառատոնը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Հոկտեմբերի1-8-ը ընկած ժամանակահատվածում մենք ականատես եղանք հրաշալի թատերական հրավառության: Փառատոնի շրջանակներում տեսանք բազմաբնույթ ներկայացումներ, փառատոնը իր բնույթով ինձ համա օրինակելի է: Այն շատ վառ օրինակ է մի կողմից` լավ իրականացվող մենեջմենտի,մյուս կողմից`այս նախագիծը առաջնային է, իր բարձր գեղարվեստական ասելիքով:«Հայ ֆեստը» կայացած է եւ սպասված եւ վստահ եմ, որ մեր թատերասեր հասարակության կողմից կշարունակի լինել սպասված»,-փառատոնի ամփոփման ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ:

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով`այս տարի փառատոնում կար հիանալի հայկական ծրագիր եւ համեմատած նախորդ տարիների, այս տարի հայ հանդիսատեսը ավելի ակտիվ է եղել.«Մեր փառատոնում չի կարող ներկայացվել այնպիսի ներկայացում, որը գռեհիկ է եւ խախատում է ՀՀ օրենքները: Փառատոնի գլխավոր նվաճումներից մեկն այն է, որ մարդկանց համար ստեղծում է ընտրության հնարավորություն» ,-մեկնաբանեց ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի):


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ