Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ԿՀԵՏԵՎԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐԻՆԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ԿՀԵՏԵՎԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐԻՆԱԿԻՆ

ԼՂՀ   նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել  է, որ  ՙԼեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը՚ վերնագրով զեկույց պատրաստող ԵԽԽՎ պաշտոնյան, ադրբեջանամետ ՌՈԲԵՐՏ ՈՒՈԼԹԵՐԻ այցը Արցախ արգելվում է: ՙԻրավունքը՚ փորձեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՑ պարզել` հնարավոր է ՀՀ  արտգործնախարարությունը եւս  նման հայտարարությամբ հանդես գա: Ինչպես միշտ, ԱԳՆ-ից ստացանք անորոշ պատասխան: ՙՈրեւէ արտաքին քաղաքական հարցի վերաբերյալ  ԱԳՆ-ն հրապարակում է իր  դիրքորոշումը՚,- պատասխանեց մամլո խոսնակը:
Փաստորեն, այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ՀՀ ԱԳ նախարարությունը դեռ չի կողմնորոշվել` ԼՂՀ-ի օրինակին հետեւելու  հարցում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ