Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱԼՅՈՆԱ ՍՎԻՐԻԴՈՎԱՅԻ ԵՐՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆԸ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ Է. ՀԱՐՍԱՆԻՔԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ԱԼՅՈՆԱ ՍՎԻՐԻԴՈՎԱՅԻ ԵՐՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆԸ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ Է. ՀԱՐՍԱՆԻՔԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ

Ռուսական էստրադայի 52-ամյա երգչուհի ԱԼՅՈՆԱ ՍՎԻՐԻԴՈՎԱՆ հայտարարել է, որ մտադիր է ամուսնանալ երրորդ անգամ: Հայտնի երգչուհու ընտրյալը 36- ամյա հայ գործարար ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է: Զույգը միասին է արդեն չորս տարի, նրանք միասին հայտնվում են աստղային երեկույթներին եւ միջոցառումներին ու չեն թաքցնում իրենց սիրային կապը:
Ի դեպ, Դավիթ Վարդանյանը Ալյոնա Սվիրիդովայի հետ իր պսակադրությունը պատրաստվում է անցկացնել հայկական բոլոր ավանդույթներով: Արեւելքի կնոջը բնորոշ կեցվածքին` Դավիթ Վարդանյանն այս տարիների ընթացքում հասցրել է ծանոթացնել հարսնացուին: Այլոնան էլ պատմել է, որ Դավիթի հետ ծանոթացել է Երեւանում` երեկույթի ընթացքում: Հաջորդ օրը Դավիթը նրան կինո է հրավիրել, ու այդպես սկսվել է նրանց սիրավեպը: Իսկ սիրահարված փեսացուն վերջերս հայտարարել է. ՙԵս Ալյոնային սիրահարվել եմ առաջին իսկ հայացքից, նա զարմանալի կին է: Շուտով կլինի մեր հարսանիքը՚:

ՙԵՍ ԳՆԱԼՈՎ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՄ,  ԻՍԿ ԱՄՈՒՍԻՆՆԵՐՍ`
ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ՚


Նշենք, որ Ալյոնա Սվիրիդովան օրինական ամուսնացել է երկու անգամ: Իսկ ահա Դմիտրի Միրոշնիչենկոյի հետ սիրավեպը մինչեւ զագս չի հասել:
Հավելենք` երգչուհին 20-ամյա երիտասարդի հետ ծանոթացել էր ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ երիտասարդը շարքային մասնակից էր, իսկ երգչուհին` հաղորդավար: Այս սիրավեպը երգչուհուն պարգեւեց իր երկրորդ որդուն` Գրիշային: Երգչուհին արդեն ինքն է սկսել կատակել իր երիտասարդ ընտրյալներիր թեմայով. ՙԵս գնալով մեծանում եմ, իսկ ամուսիններս գնալով երիտասարդանում են՚,- նշել է Սվիրիդովան:
Ինչեւէ, ռուս երգչուհու եւ հայ գործարարի հարսանիքի ժամկետներն անհայտ են, հուսանք` երգչուհու սերն այս անգամ մինչեւ ՙզագս՚ հասնելը կբավականացնի:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ