Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

10 - 16 հոկտեմբեր

Արխիվ 12-16

10 - 16 հոկտեմբեր



ԽՈՅ- Այս շաբաթ կլուծեք ձեր անձնական պրոբլեմները: Իսկ եթե երբեւիցե դավաճանել եք ձեր ՙկեսին՚, ապա հենց հիմա դա կարող է բացահայտվել: Սկսած հինգշաբթի օրվանիցª սպասեք նոր եւ խոստումնալից համագործակցության առաջարկի: Անձնական կյանքն էլ հունի մեջ կընկնի:

ՑՈՒԼ- Նոր գործը, որ կսկսեք շաբաթվա սկզբում, հավանության չի արժանանա ո°չ ղեկավարության, ո°չ գործընկերների, ո°չ էլ հովանավորների կողմից: Այդ դեպքում արժե սկսել: Շաբաթվա երկրորդ կեսին կարող են առաջանալ խնդիրներª կապված ձեր առողջության կամ ֆինանսների հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Պատրաստվեք զանազան անսպասելի իրավիճակների: Առաջին հերթին կապված ձեր գործնական պարտականությունների հետ: Շատ դժվար կընթանան ձեր գործերը, եթե ձեր գործընկերները հակառակ սեռի ներկայացուցիչներ են: Շաբաթվա երկրորդ կեսին վստահորեն կարող եք նախաձեռնել մի նոր գործ:   

ԽԵՑԳԵՏԻՆ- Արժե որոշ ժամանակ մոռանալ գործերի մասին եւ սիրելի մարդու հետ ուղեւորվել հեռավոր երկրներ: Գործերը հաջող չեն ընթանա շաբաթվա սկզբում: Շաբաթվա երկրորդ կեսն էլ լավ ձեւով չի դասավորվի. շատ կլինեն անսպասելի իրավիճակներª կապված ձեր կարիերայի հետ: Ղեկավարության տրամադրությունն էլ դժվար կլինի կռահել:   

ԱՌՅՈՒԾ- Շաբաթվա առաջին կեսին զգուշացեք սթրեսներից, չար մարդկանցից, ֆինանսական կեղծիքներից եւ այն ամենից, ինչը կարող է բարդացնել ձեր կյանքը: Մի վստահեք անծանոթ մարդկանց եւ մի ընդունեք կասկածելի առաջարկներ: Խորհուրդ չի տրվում օգտագործել ոգելից խմիչք: Հագուստն էլ պետք է տաք լինի:   

ԿՈՒՅՍ- Եթե տղամարդ եք, շաբաթվա սկզբում զգուշացեք ընտանեկան վեճերից: Ձեր կնոջ դժգոհության պատճառը կարող է լինել անուշադրությունը: Այնպես որ, աշխատեք կատարել ձեր խոստումները: Իսկ թող զգուշանան աշխատանքային բախումից, որի իսկական պատճառի մասին այդպես էլ չեք իմանա: Աշխատեք շաբաթվա սկզբում ոչ մեկի հետ չփչացնել ձեր հարաբերությունները եւ այլն:

ԿՇԵՌՔ- Շաբաթվա առաջին օրերը կնմանվեն տոների: Զվարճանալիսª չմոռանաք երեխաների մասին: Շաբաթվա երկրորդ կեսը հոգսեր կբերի ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում: Այս օրերին ստիպված կլինեք շատ աշխատել:                

ԿԱՐԻՃ- Այս շաբաթ ի հայտ կգա ծախսի նոր աղբյուր, որը կապված է ձեր զվարճանքի հետ: Ուշադիր եղեք երեքշաբթի օրը կատարվող իրադարձությունների նկատմամբ. դրանք կպարզեն իրադրությունը, եւ իսկապես մոտակա շաբաթների եւ ամիսների ընթացքում շատերը կկործանեն իրենց կենսամակարդակը: Մինչեւ եկող տարի դուք կարող եք փրկվել, եթե շատ ջանքեր թափեք:         

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Շաբաթը հաջող չի սկսվի: Ամենածանր օրը երեքշաբթին է: Այդ օրը ձեր տաղանդավոր մտահղացումներն անգամ կձախողվեն, դժգոհ կլինեք նաեւ հանդիպումների արդյունքից: Շաբաթվա երկրորդ կեսը խոստանում է շահութաբեր լինել, իսկ արական սեռի ներկայացուցիչներին սպասվում են ռոմանտիկ արկածներ:          

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Այնքան էլ հաջող շաբաթ չէ, մանավանդ, դրա առաջին կեսը: Շատ անհաջող օրեր են խոշոր բիզնեսի համար: Արդեն երկուշաբթի դուք կարող եք հանդիպել անսպասելի խոչընդոտների: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ հետ կցանկանան հաղորդակցվել ձեր բոլոր հին ընկերներն ու ծանոթները:

ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբի ընտանեկան անհաջողությունների հիմնական պատճառը ֆինանսական խնդիրները կլինեն: Ո±ւմ դուր կգա, եթե կինը կամ ամուսինը ծախսի հավաքած փողերը: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի ինտելեկտուալ առումով: Այդ օրերը շատ հաջող կլինեն նաեւ երկարատեւ գործուղումների մեկնելու համար:

ՁԿՆԵՐ- Այս շաբաթը ձեզ հաջողություն կբերի սիրո մեջ: Եթե դուք կին եք, ապա տղամարդիկ դժվար թե կարողանան ձեր կողքով անտարբեր անցնել: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց մոտ առաջին պլան կմղվեն հարաբերությունները գործընկերների հետ: Շաբաթվա երկրորդ կեսը կամրապնդի ձեր ֆինանսական վիճակը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ